Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետ՝ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ, կիրակի՝ հունիսի 16-ին ծանոթացավ Կապանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
«Ծանոթացա Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է (236 մլն դրամ)»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել։
Նորոգման աշխատանքներն իրականացնում է «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։ Քաղաքացիներից մեկը իր բնակարանի պատուհանից գոհունակություն հայտնեց «Աժդանակ»-ի կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ «շատ լավ աշխատում են, բարեխիղճ կազմակերպությունն է»։
«Տեսա՛, տեսա՛»,-քաղաքացուհուն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Մեկնաբանություն