Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հունիս 3, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Հունիս 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
« Մայիս
Հուլիս »

Ազգային ժողովի նախագահը մեկնում է Սլովենիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Պատվիրակության կազմում 12 հոգի են, այդ թվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:

  • 09:43 / 03 հունիսի 2024

«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա

Երեկ՝ հունիսի 2-ին, հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից «FlyOne» ավիաընկերության օդանավով մեկնել է Ֆրանսիա։ Մեկնելիս նա շնորհակալություն է հայտնել ավիաընկերությանն իր կյանքը փրկելու համար: Ավելի ուշ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա տեղեկացրել է որ  Փարիզի իր տանն է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։ Ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ  էլեկտրասրտագրություն է անցել,  պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։

Նիկոլյանի խոսքով՝  Ֆրանսիայի իշխանությունները եւս ուզում են իրեն ոչնչացնել, քանի որ իր ճշմարտությամբ ինքը խանգարում է տարբեր կոռումպացված ու քրեականացված կուսակցություններին։ Նա նաեւ հայտնել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել։

Ըստ Լեո Նիկոլյանի՝  իր պայքարը լեգիտիմ է եւ ինքը շարունակելու է այն մինչեւ իր կյանքի վերջին օրը։

«Ես պատրաստ եմ մեռնել իմ հայրենիքի համար»,-ասաց լրագրողը` ավելացնելով, որ ունի երեք հայրենիք՝ Հայաստան, Լիբանան, Ֆրանսիա։ «Պատրաստ եմ մեռնելու Ֆրանսիայի համար, բայց ոչ Մակրոնի համար»,-նշեց նա։

Նշենք, որ  ապրիլի 23-ից  ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Այդ օրվանից նա հացադուլ էր հայտարարել։

  • 09:35 / 03 հունիսի 2024

Սրբազան շարժման մասնակիցները կլինեն քննչական կոմիտեի շենքի մոտ

Հունիսի 3-ին` ժամը 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե․ երեկ՝ հունիսի 2-ին հայտարարեց «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը։

«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում եւ ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է առաջիկա անելիքներին, ապա շարժման առաջնորդը հայտարարեց, որ պլանավորում են գնալ Վանաձոր, Վարդենիս, նաեւ՝  Սյունիքի մարզ են ցանկանում այցելել:

«Տավուշից սկսած մինչեւ Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա:

Ըստ Բագրատ սրբազանի՝ այս շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։

«Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարեւոր հանգրվանը»,-ասել է Սրբազանը։

  • 09:24 / 03 հունիսի 2024

Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր բնակչության կարիքները. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին:

«Բնական աղետից տուժած մեր մյուս յոթ բնակավայրերի համար կառուցվել է այլընտրանքային խճապատ ճանապարհ, որից կարող են օգտվել ամենագնացներն ու բեռնատարները: Այդ ճանապարհը հընթացս բարեկարգվում է, որպեսզի օր առաջ ավելի հասանելի լինի բնակիչների համար: Փրկարարների մասնակցությամբ մաքրման զգալի աշխատանքներ են կատարվել Քարկոփ գյուղում, Ալավերդու Թումանյան փողոցում և Սանահին կայարանին մերձակա հատվածում, որտեղից հանվել է հսկայածավալ տիղմ և աղբ: Քարկոփում բնակիչների հետ հանդիպել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,- ասաց Լոռու մարզպետը:

Նա տեղեկացրեց նաև գույքագրման աշխատանքների ընթացքի մասին՝ հավելելով, որ վնասի ծավալները բավականին մեծ են, հետևաբար, գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

«Պարոն Սանոսյանը, Ալավերդու համայնքապետն ու ես երեկ հանդիպել ենք նաև Շամլուխի և Ախթալայի բնակիչների հետ՝ ներկայացրել կատարվող և կատարված աշխատանքները: Բոլորի ցանկությունն էր օր առաջ անխափան օգտվել Ախթալայի վերականգնվող կամրջից: Աշխատողներին տրվել են հանձնարարականներ, որպեսզի սեղմ ժամկետում լուծվեն բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Պետական գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվում են զգալի աշխատանքներ, որոնց վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն տեղեկատվական կենտրոնում կազմակերպվող ասուլիսների ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

  • 09:10 / 03 հունիսի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am