Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման օրվա կապակցությամբ։
«Թանկագին մայրեր
Սրտանց եւ խոնարհումով շնորհավորում եմ Ձեզ Ավետման օրվա՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:
Ապրիլի 7-ի խորհուրդն ու առանձնահատուկ նշանակությունը հնարավորություն են ընձեռում հերթական անգամ գնահատանքի եւ մեծարանքի խոսքեր ուղղելու հայ մայրերին՝ ընդգծելով նրանց բացառիկ առաքելության կարեւորությունը:
Հատկապես հայ տղամարդու համար այս տոնը ամենակարեւոր օրերի շարքում է, քանի որ մեզ համար մայրը սրբության մարմնավորումն է, օջախի ոգին, ընտանիքի լիությունն ու շունչը:
Մայրերը, բացի այն, որ մեզ կյանք են պարգեւում լույս աշխարհ բերելով, նրանք մեծացնում, կրթում ու դաստիարակում են մեզ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եւ հոգատար լինում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց նկատմամբ հոգ տանելու պարտականությունը այլեւս մերն է։
Ավելի լավ բնութագիր, քան հայ մեծանուն գրող Իսահակյանն է տվել, դժվար է գտնել. Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:
Սիրելի մայրեր, դուք ամենապաշտելի ու ամենաբարի էակներն եք, որ ունենք մեր կյանքում, եղե՛ք առողջ ու երջանիկ, ապրեցե՛ք երկար»։
0 Մեկնաբանություն