Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Շատ կտխրե՞ք, որ ասեմ․․․»․առողջապահության նախարարի խոսնակի պարզաբանումը ընդդիմությանը
13:27 / 22 մարտի 2026
Զինկոմիսարիատում հաշվառելու հանգամանքը բացահայտել է 16 տարի առաջ մահացած երեխայի դեպքը
12:08 / 08 մարտի 2026
«Դուք այն ուժն եք, որը դժվարագույն պահերին անգամ չի ընկրկում»․ Ռոբերտ Ղուկասյան
11:21 / 08 մարտի 2026
Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի մեկուսացում հանրային կյանքից. վարչապետ
11:05 / 08 մարտի 2026
Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Օմանի տարածքով
19:04 / 01 մարտի 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
18:23 / 01 մարտի 2026
Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
17:44 / 01 մարտի 2026
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
09:58 / 01 մարտի 2026
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
10:10 / 27 փետրվարի 2026
Մեծ պահք է․ այն կտեւի 48 օր
11:16 / 16 փետրվարի 2026
Կառավարող ուժի ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի արդյունքները ամփոփվել են
11:04 / 16 փետրվարի 2026
Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը կշարունակի պայքարը
10:47 / 16 փետրվարի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում․ ԿԸՀ
15:06 / 13 փետրվարի 2026
Որ ընտրեն կհայտնվեմ առաջին հիսունի մեջ․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
14:35 / 13 փետրվարի 2026
Աշխատանքային պայմանագրերը կարող են շարունակվել կնքվել ոչ էլեկտրոնային եղանակով
14:15 / 13 փետրվարի 2026
Կոտայքի մարզի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել
14:04 / 13 փետրվարի 2026
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
13:55 / 13 փետրվարի 2026
Մեղրիում 99 կտոր հողամաս կճանաչվի հանրության գերակա շահ
12:10 / 12 փետրվարի 2026
Ի՞նչ արժեն Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյովն նախընտրրական քարոզարշավի մեկ րոպեն
11:54 / 12 փետրվարի 2026
Դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
11:38 / 12 փետրվարի 2026
Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 փետրվարի 2026
Օրվա լրահոսը
Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք․ ովքեր պիտի ամաչեին՝ չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն․ բաց նամակ Պարգև Սրբազանին
Հասարակություն 11:15 / 27 օգոստոսի 2025

Սրբազան Հա՛յր,

2024 թվականի փետրվարին Ձեր հարցազրույցներից մեկում հանրությանը հայտնի դարձավ, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված եք եղել մեկնել ԱՄՆ, որտեղ շարունակական բուժում պետք է ստանայիք և սպասեիք սրտի փոխպատվաստման Ձեր հերթին։ Կամենում եմ Ձեզ անկեղծորեն մաղթել շուտափույթ ապաքինում, ամուր առողջություն և հոգեկան խաղաղություն։ Թող Ամենաբարին Աստված Ձեզ ուժ և կարողություն պարգևի՝ այս ծանր և դժվար ժամանակահատվածը հաղթահարելու համար։

Երեկ, թերթելով սոցցանցս, աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ Դուք պարզաբանում էիք համացանցում տարածված մի լուսանկարի մասին, որն օգտագործվել էր Ձեր անունը վարկաբեկելու  և հասարակության մեջ մեծ թնջուկ առաջացնելու համար։ Ոմանք փորձել էին կեղծ ու անպատշաճ կերպով կապել Ձեզ ամերիկաբնակ ոմն երգչուհու հետ՝ ստեղծելով կեղծ ու թյուր պատկերացում հանրության շրջանում։

 Սակայն, այսու գրությունս և խոսքս բնավ դրա մասին չէ, քանի որ հենց Դուք Ձեր պատասխան տեսանյութով մանրամասն բացատրեցիք  իրականությունը և փարատեցիք մարդկանց մոտ ծագած ցանկացած ստվերային կամ երևակայական կասկածները։ Ձեր ազնվությունը և հստակությունը օրինակելի են և արժանի գնահատանքի։ Ցավալի իրականություն է, որ նման ազնիվ մոտեցումն ու հավատացյալի հանդեպ հոգևորականի թափանցիկության պարտականությունը ու պարտավորվածությունը, դժբախտաբար,  բացակայում են շատ բարձրաստիճան եկեղեցականների վարքից։

Սրբազան Հա՛յր, խոսքս, միայն, վերոնշյալ տեսանյութում Ձեր անկեղծ արտահայտության ու անթաքույց ազնվության մասին է (մեջմերում)․ «Այո՛, հիմա էլ ապրում եմ Լոս Անջելեսում։ Մի համեստ բնակարանում ենք ապրում, առանց ամաչելու ասում եմ ձեզ, լուսահոգի ընկերոջս տղան՝ Ռուբեն Գևորգյանցի տղան՝ Ստեփանը, 2.5 տարի ամեն ամիս, էս տան վարձը՝ 2,500 դոլլար, տալիս է էս շենքի մենեջերին։ Չե՛մ ամաչում, ասում եմ՝ այո՛։ Էնպես որ ես խնդրում եմ ժողովորդ ջա՛ն, ով  որ ինչ հեքիաթներ պատմում է, հալած յուղի տեղ մի ընդունեք» (մեջբերման ավարտ)։

 

Անշուշտ, երկրորդում եմ Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք, Ձեր պարզությունն ու ազնվությունը շեշտում են Ձեր մարդկային տեսակը։

Այո՛, դուք ամաչելու ոչինչ չունեք, իսկ նրանք, ովքեր պետք է իրապես ամաչեին, երբեք չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն։ Ամոթը նրանց համար վաղուց մեռած է, մոխրացած, անիմաստ ու անտեսանելի երևույթ է ՝ դատարկ բառ, դատարկ հնչյուն, որը այլևս չի ազդում, չի խոցում խիղճը։

Այնուամենայնիվ, ես՝ իբրև նախկին հոգևորական և նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ամաչում եմ՝ Ձեր այսօրվա կարգավիճակից։ Քավ լիցի, սա չի պարունակում որևէ անձնական վիրավորանք կամ որևէ այլ միտք, այլ խոր ցավ ու արդարացի վրդովմունք՝ անկեղծ սրտացավություն։

Ամաչում եմ, որ 1999 թվականից արքության պատիվ ստացած վաստակաշատ եպիսկոպոսը, ով գրեթե իր ողջ կյանքը նվիրել է Հայ Եկեղեցուն, եղել փոքրաթիվ եկեղեցականերից մեկը, ով ստացել է Ծայրագույն Վարդապետի աստիճան (այսօր մոռացված-տաբույացած մի աստիճան Մայր Աթոռում), եղել եզակի հգևորականներից մեկը, որը, անմոռանալի, 1999-ի հոկտեմբեր 27-ին, կաթողիկոսական ընտրության ժամանակ երեք թեկնածուներից մեկն էր (սակայն ինչպես այն ժամանակ էր բոլորիս հայտնի, առավել ևս այսօր՝ «գումարը հաղթեց արդարությանը» սկզբունքով, եղավ այն ինչ եղավ), եղել ազատագրական շարժման առաջամարտիկներից․․․ ․․․ ես չէ, որ պիտի պատմեմ՝ Ձեզ Ձեր կենսագրությունը․․․  այսօր ստիպված է փնտրել «ապաստարան» արտերկրում և սպասել վիրահատության իր հերթին, քանզի ո՛չ Մայր Աթոռը, ո՛չ «հզոր» պատրիարքությունները, ո՛չ Հայ Եկեղեցու մյուս «քաջարի» գահակալը չեն կարողանում կազմակերպել Ձեր պատշաճ բուժումը։

Իրավիճակը, իհարկե, ինձ շատ ծանոթ է․․․

Եվ մինչ Դուք ստիպված եք պայքարել Ձեր կենսական անհրաժեշտությունների համար, Հայ Եկեղեցու այսպես կոչված վարչատնտեսական-հոգևոր-բարոյական-ծիսական-դավանական-բոլոր հարցերի ղեկավարը՝ «առաջինն ի մէջս հավասարների», վայրկյան անգամ չկորցնելով, սարեր ու ձորեր շուռ տալով, իր մարսողական ուղու խոռոչավոր օրգանի ցավը կամ ատամների փայլեցումն ու սպիտակեցումը անմիջապես կազմակերպում է արտերկրում՝ չխնայելով ոչ մի ջանք, եռանդ ու նույնիսկ ամենախոշոր ֆինանսական ծախսերը։ Եվ այդ ամենից հետո վերադառնալով իր բնականոն ընթացքին՝ անթեղված երկպսակով շարունակում է քարոզել եղբայրասիրություն, սեր, միաբանություն ու հոգատարություն։ Սա ոչ միայն ցինիկ ծաղր է, այլև բարոյական սնանկության ամենավառ ու խայտառակ վկայություն։

Ամաչում եմ այն անձանց համար՝ աշխարհիկ թե հոգևորական, ովքեր միայն Ձեր անվան ու հեղինակության շնորհիվ կարողացան հասնել բազմաթիվ բարձունքների։ Անմոռանալի է այն ժամանակահատվածը, երբ ես Սյունյաց Թեմի փոխառաջնորդ էի, ապա՝ Առաջնորդական տեղապահ և իմ Շուշիի Առաջնորդարան ամեն անգամ այցելության ժամանակ, երբ երկար զրույցներ էինք ունենում (օրեր էլ լինում, որ զրույցով այնքան էինք տարվում, որ լուսացնում էիք մինչև առավոտյան ժամերգության զանգերը) բազմիցս ականատես ու ականջալուր եմ եղել, թե ինչպես էին տարբեր մարդիկ՝ բազմազան խնդիրներով ու կարիքներով, դիմում Ձեզ։ Իսկ Դուք նրանց հոգսերը դարձնում էիք Ձեր սեփականը՝ անսպառ նվիրվածությամբ փորձելով լուծել դրանք։ Շատերը, հենց Ձեր միջնորդության և աջակցության շնորհիվ ոչ միայն կայացան կյանքում, այլև այսօր նույնիսկ «օլիգարխի» տիտղոս են կրում։

Ամաչում եմ նաև Հայ Եկեղեցու ԱՄՆ Հայոց չորս Թեմերի և առաջնորդների համար, քանի որ ասեցիք․ «․․․հիմա էլ ապրում եմ Լոս Անջելեսում․․․»՝ ի մասնավորի ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմերի համար։ Ինչպե՞ս է հնարավոր, որ երկուսուկես տարի Ձեր համեստ բնակարանի վարձը հոգում է Ձեր լուսահոգի ընկերոջ որդին, մինչդեռ Թեմերը և նրանց կառույցները անտարբեր դիտում են, ուրեմն, պարզապես, այդ տղայի «ոտքի եղունգը չարժեն»՝ ինչպես կասեր ժողովուրդը։ Սա ոչ միայն անտեսում է Ձեր վաստակը, այլև բացահայտ արհամարհանք է նախկին, ներկա ու ապագայի ցանկացած հգևորականի հանդեպ։

Եվ սա այն դեպքում, երբ Արեւմտյան Թեմի Կապիտալի Ֆոնդը 2024 թվականին IRS-ի պաշտոնական փաստաթղթերով հաշվառել է ավելի քան 71 միլիոն դոլար զուտ ակտիվներ, իսկ վնասը կազմել է 28 հազար դոլար։ Այսքանից հետո, եթե չեն կարողանում հոգալ մեկ վատառողջ ու վաստակաշատ եպիսկոպոսի տան վարձը, ապա նրանց «հոգևոր պատասխանատվության» մասին խոսելը պարզապես անպատշաճ կատակ է։

Սրբազան Հա՛յր, վերոնշյալ Ձեր տեսանյութում դիտելուց հետո, դուք ամաչելու ոչինչ չունեք, բակց ես ամաչում եմ ու վերստին համոզվեցի, այս ամենը, ոչ միայն անհատական ցավ է, այլև Հայ Եկեղեցու խորը ճգնաժամի արտացոլում։ Երբ եկեղեցական կառավարիչները կորցրել են խղճի, ամոթի և պատասխանատվության զգացումը, իսկ հավատի քարոզը վերածվել է մերկ ձևականության։ Ձեր վիճակը ցավալի վկայությունն է այն դաժան ճշմարտության, որ Հայ Եկեղեցին դադարել է լինել հոգատար իր զավակների հանդեպ և վերածվել է հաշվենկատ կառույցի, որտեղ փողն ու ցուցադրական շքեղությունը գերակայում են հոգևոր արժեհամակարգին։ Սակայն այս ամենի մեջ Դուք մնում եք տոկունության օրինակ։

Աղոթում եմ, Ձեր շուտափույթ ապաքինման համար, իսկ Ձեր սիրտը՝ թող, բառիս բուն ու փոխաբերական իմաստով, նոր ուժով ու նոր կյանքով շարունակի բաբախել։

Անսուտ սիրով և որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն։

 

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

 

 

Marzernews-1

Թեգեր` Պարգև Սրբազան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի մեկուսացում հանրային կյանքից. վարչապետ
11:05 / 08 մարտի 2026
Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
17:44 / 01 մարտի 2026
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
09:58 / 01 մարտի 2026
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
10:10 / 27 փետրվարի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում․ ԿԸՀ
15:06 / 13 փետրվարի 2026
Դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
11:38 / 12 փետրվարի 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 փետրվարի 2026

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am