Ըստ Marzer.am-ի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերն անց է կացնելու Սյունիքում։ Հունիսի 15-ի երեկոյան, Կապանում նա կհանդիպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սյունիքի մարզի տարածքային խորհրդի անդամների հետ․նախատեսված են քննարկումներ՝ կապված Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Կիրակի՝ վարչապետը կլինի մարզի տարբեր բնակավայրերում, մասնավորապես՝ սահմանամերձ վայրերում, կհանդիպի այդտեղ բնակվող քաղաքացիների հետ։
Կուսակցական հանդիպմանը մասնակցելու է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Արդեն Կապանում են Սյունիքի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգամավորները։
Լուսանկարը՝ արխիվային
0 Մեկնաբանություն