Սեւ ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին եւ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:
Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եւ Սյունիքում անձրեւները կլինեն հորդառատ։
Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի եւ Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան եւ լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
0 Մեկնաբանություն