Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մայիս 26, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մայիս 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Ապրիլ
Հունիս »

Դեբեդի հեղեղման հետեւանքով կան զոհեր, անհետ կորածներ եւ արգելափակված քաղաքացիներ, ամբողջությամբ ջրածածկ բնակավայրեր․ պաշտոնական

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Դեբեդ գետի վարարման հետեւանքով առաջացած դեպքերի վերաբերյալ հրապարակել է տեղեկատվություն:

Ըստ այդմ՝ կան գետի հեղեղման հետեւանքով զոհված անձինք, անհետ կորած քաղաքացիներ:

Նշվում է, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում մայիսի 26-ին՝ ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետեւանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետեւանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է եւ մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ եւ անասնագոմեր:

Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժամը 08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր եւ տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին եւ Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետեւանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։

Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ եւ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ եւ 1 օպերատիվ խումբ։

  • 10:28 / 26 մայիսի 2024

Շարժման գրառումը՝ մի շեղվեք

Ֆեյսբուքի օգտատեր Մովսես Հարությունյանը իր էջում գրել է․ «Երկրում արտակարգ իրավիճակ է, կա զոհ (հնարավոր է` նույնիսկ զոհեր), մարդիկ գտնվում են ջրերի տակ, կորած մարդիկ կան, առանց հոսանքի ու կապի են քաղաքներ ու գյուղեր, ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ, Շարժման պաշտոնական էջը գրել է կենտրոնանում ենք ամենակարեւոր գործի վրա` այսինքն մի շեղվեք Ալավերդու հարցերով»։

Հիշեցնենք, որ Դեբեդ գետը վարարել ու դուրս է եկել ափերից՝ քշելով ամեն ինչ։

  • 10:20 / 26 մայիսի 2024

Դեբեդի վարարման հետեւանքով պայմանավորված` կչեղարկվեն Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով միջազգային գնացքները

Երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից կչեղարկվեն Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով միջազգային գնացքները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

  • 10:14 / 26 մայիսի 2024

Ալավերդիում աղետ է․ Դեբեդ գետը դուրս է եկել ափերից՝ քշելով ամեն ինչ (ֆոտոշարք, տեսանյութ)

Ալավերդիում աղետ է: Գիշերը տեղացած հորդառատ անձրեւի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Հրաչյա  Պապինյանը:

«Ավերված եւ անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ,գետը քանդել է ճանապարհը եւ հավանաբար երկար շաբաթներ աներթեւեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երեւում: Ալավերդու գլխավոր Թուամանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են եւ մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել»,- գրել է նա:

Ավելի ուշ հայտնել է, որ ջրածածկ հատվածներում արգելափակված մարդիկ հաղորդակցության խնդիրներ ունեն.  «Չկա հեռախոսակապ, ինտերնետ, հեռուստացանցը չի գործում: Մարդիկ չեն կարողանում տներից դուրս գալ կարիքների համար, ստորին հարկերում կոյուղաջրերը ետ են գալիս լցվում բնակարաններ: Չեն կարող գնումներ կատարել»,- գրել է նա:

  • 09:53 / 26 մայիսի 2024
  • 1
  • 2

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am