Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

«ՉՈՒԼԱ՞Ն» բառի ազդեցության շարունակությունը․ Սարգիս Յազիչյան
09:22 / 19 հունիսի 2025
Գորիսեցի ըմբիշը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
11:06 / 17 հունիսի 2025
Մեկ ԳԱՀ, երկու ՄԱՐԴ. եթե սա միաբանություն է, պառակտումն ո՞րն է․ Սարգիս Յազիչյան
10:28 / 17 հունիսի 2025
Հայաստանում պաշտոնապես առաջին անգամ նշվում է Հայրերի օրը
10:13 / 17 հունիսի 2025
Ամբողջ գիշեր եւ առավոտյան Իրանն ու Իսրայելը հարվածել են միմյանց
10:00 / 17 հունիսի 2025
Իջեւանի քաղաքային զբոսայգում 3 հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանը բավարարել է
09:58 / 17 հունիսի 2025
Մեկ Ազգ, երկու Կաթողիկոս, անմիաբան միաբանություն․Սարգիս Յազիչյան
10:06 / 15 հունիսի 2025
ՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից․ news.am (տեսանյութ)
13:37 / 13 հունիսի 2025
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը
13:17 / 13 հունիսի 2025
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին (ամփոփ)
09:42 / 13 հունիսի 2025
Քաղաքական ինտրիգ եկեղեցու շղարշի տակ ․ Սարգիս Յազիչյան
09:24 / 13 հունիսի 2025
«Ու՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը»․ Նիկոլ Փաշինյան
12:27 / 12 հունիսի 2025
Ճամբարակում պայթյունի հետեւանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
12:13 / 12 հունիսի 2025
Ինչպե՞ս են պատրաստվում միավորել ամբողջ հասարակությանը․ Սարգիս Յազիչյան
12:01 / 12 հունիսի 2025
Սամսոն Պանյանի մատուցմամբ՝ «Այգեպան աղջիկը» (տեսահոլովակ)
12:34 / 01 մայիսի 2025
Ե՞րբ է մեկնարկելու առաջին դասարանցիների հայտագրումը
11:39 / 01 մայիսի 2025
Թող աշխատանքն արդյունքի վայելում եւ ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների համար․ Նիկոլ Փաշինյան
11:26 / 01 մայիսի 2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
11:16 / 01 մայիսի 2025
Խաղաղ ու ստեղծարար միջավայր, նորանոր հաջողություններ բոլորիդ` ձեր աշխատանքում . Ռոբերտ Ղուկասյան
11:02 / 01 մայիսի 2025
Սխալներն ընդունելը՝ ուժեղ մարդու հատկանիշ
14:45 / 02 մարտի 2025
Ռուսաստանի բարեկամ Ադրբեջանում փակում են ռուսական Սպուտնիկը.իսկ դեպի արեւմուտք գնացող Հայաստանում ազատ գործում է.Պետրոս Ղազարյան
14:19 / 24 փետրվարի 2025
Օրվա լրահոսը
Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր բնակչության կարիքները. Լոռու մարզպետ
Մարզեր 09:10 / 03 հունիսի 2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին:

«Բնական աղետից տուժած մեր մյուս յոթ բնակավայրերի համար կառուցվել է այլընտրանքային խճապատ ճանապարհ, որից կարող են օգտվել ամենագնացներն ու բեռնատարները: Այդ ճանապարհը հընթացս բարեկարգվում է, որպեսզի օր առաջ ավելի հասանելի լինի բնակիչների համար: Փրկարարների մասնակցությամբ մաքրման զգալի աշխատանքներ են կատարվել Քարկոփ գյուղում, Ալավերդու Թումանյան փողոցում և Սանահին կայարանին մերձակա հատվածում, որտեղից հանվել է հսկայածավալ տիղմ և աղբ: Քարկոփում բնակիչների հետ հանդիպել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը»,- ասաց Լոռու մարզպետը:

Նա տեղեկացրեց նաև գույքագրման աշխատանքների ընթացքի մասին՝ հավելելով, որ վնասի ծավալները բավականին մեծ են, հետևաբար, գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

«Պարոն Սանոսյանը, Ալավերդու համայնքապետն ու ես երեկ հանդիպել ենք նաև Շամլուխի և Ախթալայի բնակիչների հետ՝ ներկայացրել կատարվող և կատարված աշխատանքները: Բոլորի ցանկությունն էր օր առաջ անխափան օգտվել Ախթալայի վերականգնվող կամրջից: Աշխատողներին տրվել են հանձնարարականներ, որպեսզի սեղմ ժամկետում լուծվեն բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Պետական գերատեսչությունների համատեղ ջանքերով իրականացվում են զգալի աշխատանքներ, որոնց վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն տեղեկատվական կենտրոնում կազմակերպվող ասուլիսների ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով երկաթուղու վերականգնման աշխատանքներին՝ մարզպետը նշեց, որ, հունիսի 2-ի դրությամբ, առկա է դրական պատկեր, և իր լավատեսությամբ հակադարձեց նրանց, ովքեր կարծում են, թե երկաթուղու վնասված հատվածների ամբողջական վերականգնման համար կպահանջվի շատ երկար ժամանակ:

«Աղետի հետևանքների ամբողջական վերացման համար կոնկրետ ժամկետներ այս պահին չեմ կարող նշել, սակայն օպերատիվ շտաբի քննարկումների ընթացքում ղեկավարի կողմից տրվում են հանձնարարականներ, որպեսզի օր առաջ, առավելագույնս սեղմ ժամկետներում իրականացվեն վերականգնողական բոլոր աշխատանքները: Կան խնդիրներ, որոնք տեսանելի չեն և ի հայտ են գալիս աշխատանքների ընթացքում, հետևաբար, դրանց լուծումը նույնպես որոշակի ժամանակ է պահանջում»,- պարզաբանեց մարզպետը:

Ղազարյանի խոսքով՝ ջրհեղեղից տուժած բնակարանների մաքրման աշխատանքներում սեփականատերերին համայքապետարանն ու պատկան մարմիններն աջակցում են մարդկային ուժով և տեխնիկայով:

«Այդուհանդերձ, բնակարաններ վերադառնալը դեռ վաղ է, մինչև դրանք լիովին չչորանան: Բնականաբար, պետք է լուծվեն ոչ միայն մաքրման, այլև կահավորման հետ կապված խնդիրները: Մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օգնել մեր հայրենակիցներին: Կառավարությունը մեզ հատկացրել է բավարար միջոցներ, որպեսզի ցանկացած խնդիր մեր ազգաբնակչության համար լինի լուծելի: Կրկին հորդորում եմ ոմանց չկազմակերպել ինչ-ինչ հանգանակություններ, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնակչության կարիքները: Դրա համար կան բավարար ռեսուրսներ»,- եզրափակեց Լոռու մարզպետը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

Marzernews-1

Թեգեր` Լոռի աղետի գոտի Արամ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Իջեւանի քաղաքային զբոսայգում 3 հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանը բավարարել է
09:58 / 17 հունիսի 2025
Ճամբարակում պայթյունի հետեւանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
12:13 / 12 հունիսի 2025
Ինձ հետ որևէ աղերս չունեն․ Առուշ Առուշանյան
13:35 / 24 հունվարի 2025
Կրթական, խորհրդատվական, կարողությունների զարգացման գործողություններ եւ բիզնեսի զարգացման համար մինչեւ 10 000 եվրո արժողությամբ դրամաշնորհներ
15:56 / 21 հունվարի 2025
Կիբեռհանցագործությունների և մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարում կարևոր է ինչպես հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, այնպես էլ երկրների միջև համագործակցությունը
18:19 / 08 դեկտեմբերի 2024
Սյունիքում սկսվել է էկոպարեկային ծառայության աշխատակից դառնալ գործընթացը
13:26 / 05 նոյեմբերի 2024
Աշխատանքի հնարավորություն Մեղրիում` «Համայնքային Զարգացման ՈՒղի» ՀԿ-ում
12:24 / 01 նոյեմբերի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am