Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հունվար 21, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հունվար 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Դեկտեմբեր
Փետրվար »

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացում (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում եւ ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով այց։

ՊԵԿ-ից հայտնում են, որ անձի նույնականացում կարող եք իրականացնել բջջային հեռախոսի միջոցով (mID), որի համար անհրաժեշտ է նույնականացման քարտով եւ բջջային հեռախոսով այցելել Ձեզ սպասարկող կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած կենտրոն, որտեղ Ձեր բջջային քարտը կփոխարինեն նոր ID SIM քարտով կամ օպերատորին փոխելու դեպքում՝ կտրամադրեն նոր քարտ։ Էլեկտրոնային նույնականացումից հետո անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ էլեկտրոնային ստորագրությունը, որը կարող եք կատարել նաեւ կենտրոնում կամ ինքնուրույն՝ վճարային տերմինալների կամ www.ekeng.am  կայք-էջի միջոցով։

Անձի նույնականացման մյուս տարբերակն իրականացվում է էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID), որի համար անհրաժեշտ է ունենալ մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ն ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN եւ PUK ծածկագրերը: Անհրաժեշտ է ունենալ նաեւ ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաեւ «ԷԿԵՆԳ» ընկերությունից: Այնուհետեւ անհրաժեշտ է այցելել www.ekeng.am կայքէջ, ակտիվացնել էլեկտրոնային քարտը եւ հետեւելով ուղեցույցներին ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Անձի նույնականացում իրականացնելուց եւ էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելուց հետո, եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար, կարող եք մուտք գործել ՊԵԿ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ։ Համակարգ կարող եք մուտք գործել նաեւ Self Portal բջջային հավելվածի միջոցով։

  • 17:15 / 21 հունվարի 2025

Ի՞նչու են վիճաբանել պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Վահագն Ալեքսանյանը․ news.am

Երեքշաբթի՝ հունվարի 21-ին, ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորներ Գառնիկ Դանիելյանի եւ Վահագն Ալեքսանյանի միջեւ լարված խոսակցություն է տեղի ունեցել բանակում առկա խնդիրների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք բանակի հետ առնչություն ունեն, գիտեն ինչ խնդիրների մասին է խոսքը. համազգեստի, երկարաճիտ կոշիկների, եւ այլ խնդիրների մասին եմ բարձրաձայնել իմ ելույթում։ Ես իմ ելույթի մեջ նշեցի, որ պատգամավորներ կան, որոնք ասում են, որ նախկինում իրենք բանակում խնդիրների են բախվել, բայց հիմա էլ այդ նույն խնդիրները կան»,–նշեց Գառնիկ Դանիելյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչու՞ է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին բարկացրել այդ ելույթը, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց.

«Բանակի կազմավորումից ի վեր խնդիրներ են եղել, որոնք տարբեր ժամանակահատվածում հուզել են հասարակությանը, եւ իմ բարձրացրած հարցն էլ հենց դրա մասին էր, թե ինչ անենք, որ այդ խնդիրները լուծենք։ Նրանք կրկին նախկին իշխանություններին են մեղադրում։ Արդեն 7 տարի իշխանության են այդ մարդիկ եւ իրավունք չունեն անընդհատ նախկիններին մեղադրել ու այդ խնդիրները չլուծել»։

 

  • 16:50 / 21 հունվարի 2025

Այսօր սկսեցի համընդհանուր հայտարարագրիս լրացումը, վաղը կշարունակեմ եւ կավարտեմ. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը եւ ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ իր հայտարարագրի օրինակով քննարկում են, թե որքանով է հայտարարագրման համակարգը մատչելի:

Ավելի վաղ վարչապետն անդրադարձել էր եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման պատճառներին:

Պատասխանելով քաղաքացիներից ստացած հարցերին, թե ինչի համար են իրենք լրացնում այդ հայտարարագիրը, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ դրա համար կա մի քանի պատճառ, որից մեկը հակակոռուպցիոն պայքարում իշխանության հետեւողականությունն է:

  • 16:21 / 21 հունվարի 2025

Կրթական, խորհրդատվական, կարողությունների զարգացման գործողություններ եւ բիզնեսի զարգացման համար մինչեւ 10 000 եվրո արժողությամբ դրամաշնորհներ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ  հունվարի 21-ին հանդիպման ընթացքում Ավստրիական զարգացման գործակալության եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ղեկավար կազմերը ներկայացրել են փետրվարից մեկնարկող ծրագրի մանրամասները։

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման» ծրագրի («R2D Սյունիք») «Բաղադրիչ 1»-ն ուղղված է մարզում բիզնես միջավայրի բարելավմանը եւ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը. այն կիրականացնի «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իսկ «R2D Սյունիքն» ընթանում է Եվրոպական Միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շնորհիվ։

Այս բաղադրիչը կտեւի մինչեւ 2027 թվականը եւ կաջակցի Սյունիքի մարզում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։

Ծրագիրը նախատեսում է նախ կրթական, խորհրդատվական, կարողությունների զարգացման գործողություններ եւ ապա բիզնեսի զարգացման համար մինչեւ 10 000 եվրո դրամաշնորհներ՝ ընտրված ՄՓՄՁ-ների համար։

Ռոբերտ Ղուկասյանն իր գոհունակությունն է հայտնել մեկնարկող ծրագրի վերաբերյալ ու նշել, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է փոխգործակցության՝ այն արդյունավետ իրագործելու համար։

3, 5 մլն եվրո ընդհանուր արժեքով ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ մարզում ՄՓՄՁ ոլորտում ոչ ֆինանսական աջակցություն կստանա 250 շահառու, ֆինանսական՝ 125 ՄՓՄՁ, կարողությունների զարգացում կապահովվի 80-100 ՄՓՄՁ-ի համար, կստեղծվի 150 կայուն աշխատատեղ։

Առաջնահերթություն կտրվի կանանց, երիտասարդներին, բռնի տեղահանվածներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը կենտրոնանալու է ագրովերամշակման, արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտների վրա։

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։

 

  • 15:56 / 21 հունվարի 2025

Ազգային ժողովի շենքից ձերբակալված օպերատորն ազատ կարձարկվի

Ազգային ժողովից ձերբակալված «Newday» լրատվականի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում է:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նա 1-1,5 ժամվա ընթացքում ազատ կարձակվի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։

«Newday» լրատվականի խմբագիր Անի Գեւորգյանն հունվարի 21-ին ահազանգել էր, որ իր օպերատորին ԱԺ անցակետից թույլ չեն տվել մուտք գործել` լուսաբանելու ԱԺ նիստերը: ՊՊԾ ծառայողները ոստիկանություն են կանչել` օպերատորի մոտ փոքր դանակ հայտնաբերելու պատճառով, ոստիկանությունն էլ ձերբակալել է նրան:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն, նկատում է` ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտություն չի եղել, իսկ հայտնաբերված դանակը պետք է ենթարկվի փորձաքննության, ինքը չի զարմանա, որ պարզվի` սառը զենք չի գնահատվում, իսկ եթե սառը զենք գնահատվի, ապա դա քրեական օրենսգրքով նախատեսված է, բայց ազատազրկում չի նախատեսում: Մելիքյանը, այդուհանդերձ, ոստիկանության եւ ՊՊԾ ծառայողների գործողությունները ոչ իրավաչափ չգնահատեց` նկատելով, որ հատուկ պահպանվող տարածք է:

  • 15:46 / 21 հունվարի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am