Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի եւ Կիրանցի հատվածում։
Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջեւանից եւ Տավուշի այլ բնակավայրերից։
«Հավաքվածները պնդում են, որ միակողմանի զիջումներով ՀՀ եւ ԱՀ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ապօրինի է։
Առանց սահմանազատման եւ սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական եւ համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։
Պահանջում են․ սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի համաձայն։
Միջպետական ճանապարհը փակողները պնդում են՝ զիջելու տեղ չունենք, կմնանք որքան որ պահանջվի», - նշված է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջում։
0 Մեկնաբանություն