SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Սարգիս Հ․-ն, ով հայտնել է, որ մարտի 30-ի կեսօրին իր համագյուղացիները՝ 44-ամյա Սարգիս Վ․-ն եւ 42-ամյա Մյասնիկ Վ․-ն կտրել են իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող իր պապական գերեզմանոցում առկա թվով երկու, մոտ քառասուն տարեկան եղեւնիները:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Սարգիս Վ․-ին եւ Մյասնիկ Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
0 Մեկնաբանություն