Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական եւ ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը:
Հունիսի 20-ին կայացած նիստում նման որոշում է ընդունել կառավարությունը։
Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել է Գրքի երեւանյան փառատոնը տանել նաեւ մարզեր: 2025 թվականին՝ նախատեսվում է փառատոնը անցկացնել ՀՀ Սյունիքի եւ Շիրակի մարզերում: Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում գրքի փառատոններ անցկացնելու կարեւորությունը մի քանի հիմնական պատճառ ունի: Առաջինը կրթական-մշակութային հասանելիությունն է. մարզերում ապրող մարդկանց համար գրքերն ու մշակույթին մոտենալու հնարավորությունը սահմանափակ են: Փառատոների կազմակերպումը կարող է նպաստել գրականության եւ կրթության տարածմանը՝ ապահովելով մարդկանց հասանելիություն ժամանակակից գրականությանը։
0 Մեկնաբանություն