Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Կնյազ Հասանովը պատգամավորներին կոչ է արել միասնական լինել եւ տարաձայնությունները մի կողմ դնել
Քաղաքական 11:13 / 02 օգոստոսի 2026

Օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ  գումարման առաջին նստաշրջանը, որի օրակարգում  ընդգրկված է 8 հարց: Այս Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Խորհրդարանն, ընդհանուր առմամբ կազմված է 105 պատգամավորից։

Մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը վարում է նորընտիր խորհրդարանի տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։

Հայաստանի Ազգային ժողովի 9-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որը որպես տարիքով ավագ պատգամավոր վարում է նոր ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը, պատգամավորներին կոչ է արել միասնական լինել, մի կողմ դնել տարաձայնությունները եւ համախմբվել պետության շուրջ։

«Ինձ համար հաճելի, միաժամանակ պատվաբեր եւ պատասխանատու պահ է։ Ես ինձ շատ հպարտ եմ զգում։ Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ իմ տարիքը հաշվի առնելով, ինձ հնարավորություն է ընձեռվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ այսօր էլ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը բացելու համար։

Երեւի իմ տարիքը հնարավորություն է տալիս նաեւ մի մեծ խնդրանքով դիմել ձեզ։ Ես խնդրում եւ հորդորում եմ իմ դիմադիր եւ ընդդիմադիր բոլոր քույր եւ եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության եւ կառավարության շուրջ, անենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ճանապարհով»,- ասել է Հասանովը։

Նրա խոսքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին խաղաղությունն այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես։

«Այսօր մեզ համար, մեր ժողովրդի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղությունը, որի շնորհիվ մեր երկիրը պետք է տնտեսապես զարգանա եւ հզորանա։ Միայն հզոր երկրի հետ եւ՛ թշնամիները, եւ՛ բարեկամները սկսում են հաշվի նստել։

Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում՝ բացի ավերածությունից, արյունահեղությունից, մարդկային զոհերից ու կորուստներից։ Դրա համար պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարցերը չլուծվեն պատերազմի միջոցով, այլ՝ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով»,- նշել է Հասանովը։

Հասանովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ մի շարք երկրների, այդ թվում՝ հարեւան պետությունների հետ հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ։

«Մեր հանրապետության վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին, ճիշտ ու հեռատես քաղաքականության շնորհիվ մի շարք գերտերությունների եւ հարեւան երկրների հետ հաստատվել են բարիդրացիական լավ հարաբերություններ, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն ապրում է եւ կապրի երկարատեւ խաղաղության մեջ։

Մեր խելացի եւ հեռատես ժողովուրդն ընտրեց խաղաղության կուսակցությանը, հաղթեց խաղաղությունը։ Ես սրտանց շնորհավորում եմ նորընտիր պատգամավորներին՝ մաղթելով բեղուն աշխատանք, հեռատեսություն եւ անսպառ եռանդ»,- եզրափակել է Կնյազ Հասանովը։

Այնուհետեւ նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել է բացված։

Marzernews-1

Թեգեր` ԱԺ Կնյազ Հասանով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
12:00 / 25 սեպտեմբերի 2026
Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
11:23 / 25 սեպտեմբերի 2026
Ադամ Շիֆը համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
15:27 / 22 սեպտեմբերի 2026
Օրացույց
Օգոստոս 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
 
« Հուլիս
Սեպտեմբեր »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am