Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը եւ վերադարձնում գրավադրված զարդերը (տեսանյութ)
Տնտեսական 13:04 / 04 ապրիլի 2024

Կառավարությունը որոշում ընդունեց ներել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը եւ վերադարձնել գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։ Խոսքը գնում է այն վարկերի մասին, որոնք չեն գերազանցում 5 միլիոն դրամը։ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը, որոնք վերցվել են գրավի դիմաց, 5-ն են։ Դրանց վերաբերյալ Կառավարությունը նախատեսում է աձանձին քննարկում կազմակերպել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հիշեցրեց, որ  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի, վարկային եւ ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր։ Դրա կազմում ներառված են նաեւ ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։

«Խոսքը, մասնավորապես, շուրջ 6 հազար քաղաքացիների մոտ 2,8 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրման տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչեւ 5 միլիոն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները եւ հնարավորություն ստեղծել վերադարձնել գրավադրված ոսկյա իրերը։ Փաստացի, ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7 հազար 800 հատ ոսկյա իր։

Ընդ որում, մոտ 2,3 միլիարդ դրամ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետեւյալն է՝ մինչեւ 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 միլիոն դրամի չափով վարկերը 718 հատ են, 1 միլիոնից 2 միլիոն դրամի չափով վարկերը 221 հատ են, 2 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով վարկերը 25 հատ են, 2,5 միլիոնից 5 միլիոն դրամից չափով վարկերը 15 հատ են եւ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը 5-ն են»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարության որոշման ընդունումից հետո շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։

«Պարտքի ներման համաձայնագրի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին»,- եզրափակեց նախարարը։

Marzernews-1

Թեգեր` ԼՂՀ Վահե Խաչատրյան ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ եւ 4.4% գնաճ
10:09 / 26 սեպտեմբերի 2026
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք
10:37 / 25 սեպտեմբերի 2026
Ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
15:12 / 22 սեպտեմբերի 2026
Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
17:16 / 17 սեպտեմբերի 2026
1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու են
15:08 / 17 սեպտեմբերի 2026
Օրացույց
Ապրիլ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Մարտ
Մայիս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am