Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Համայնքային մասհանումներ Սյունիքի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին
Տնտեսական 11:49 / 01 ապրիլի 2024

Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով:

Հարցը քննարկվել է մարտի 28-ին կայացած  կառավարության նիստում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ,  ներկայացվել են համապատասխան ծրագրերն, եւ այժմ հատկացումների փուլն է: «Հատկացումը տեղի է ունենում հետեւյալ կերպ. նախ հաշվարկվում է ամբողջ գումարը, որն այս տարվա համար կազմում է 1 միլիարդ 51 միլիոն դրամ, որի 50 տոկոսը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մյուս 50 տոկոսը՝ բոլոր այդ 6 համայնքներին: Այս որոշմամբ փորձում ենք այդ բաշխումն իրականացնել, որի արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն դրամ, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ: Սահմանված են առաջնահերթություններ, թե այս գումարներով ինչ ծրագրեր կարող են իրականացվել»,-ասել է ՏԿԵ նախարարը:

Հատկացումները նախատեսված են տարբեր ոլորտների համար՝ գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ, երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում, ջրահեռացում, տրանսպորտ եւ ճանապարհաշինություն, զբոսաշրջություն: Ըստ նախարարի՝ առավելությունը տրվելու է ազդակիր համայնքներին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ գումարներ են եւ ինչպե՞ս են դրանք ձեւավորվում, այսինքն՝ դրանք 2023 թվականին արդեն իսկ վճարված ռոյալթիների գումա՞րն է:

Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է՝ կարգավորումն այնպես է, որ 3 տարի պետք է հետ գնալ եւ հաշվարկել գումարն այդ տարվանից, այսինքն՝ ամեն տարի վճարվելու է 3 տարի առաջ վճարվածը. «Սա 2021 թ, վճարված ռոյալթիների գումարն է: 2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, եւ այսպես՝ ամեն տարի: Հաջորդ անգամ մենք 2022-ի վճարածը կվճարենք, հետո՝ 2023-ի»:

Նախարարը ներկայացրել է նաեւ այն աշխատանքները, որոնք կատարվելու են հատկացված գումարով: Մասնավորապես՝ Մեղրիում նախատեսվում է մարզադաշտի վերանորոգում, Կապանում՝ Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովման ծրագիր, Սոթքում՝ ոռոգման ներքին ցանց, Տրետուքում՝ ճանապարհի ասֆալտապատում եւ ամենագնացի ձեռքբերում, Կուտականում՝ ոռոգման արտաքին ցանց, Կախակնում՝ ճանապարհի ասֆալտապատում, Ալավերդիում՝ Շնող, Թեղուտ, Ճոճկան բնակավայրերի ճանապարհային ցանցի բարելավում, Ծաղկաձորում՝  Մեղրաձոր բնակավայրի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի կապիտալ վերանորոգման, գույքի ձեռքբերման, բակի տարածքի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ։

Marzernews-1

Թեգեր` Սյունիք Լոռի Կոտայք Գեղարքունիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ եւ 4.4% գնաճ
10:09 / 26 սեպտեմբերի 2026
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք
10:37 / 25 սեպտեմբերի 2026
Ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
15:12 / 22 սեպտեմբերի 2026
Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
17:16 / 17 սեպտեմբերի 2026
1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու են
15:08 / 17 սեպտեմբերի 2026
Օրացույց
Ապրիլ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Մարտ
Մայիս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am