Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները եւ աղոթում նրանց հոգիների համար:
Եկեղեցին հստակ զատորոշել է՝ ուրախության եւ նաեւ հիշատակի ու տխրության օրերը մեկը մյուսից: Այս օերին եկեղեցու քահանաները ավելի շատ են կրկնում, որ տաղավար տոնին գերեզման չի կարելի այցելել։ Տաղավար տոները ուրախության համար են, իսկ մեռելոց օրերը՝ ննջեցյալների հոգու փրկության, նրանց հոգիների խաղաղության համար աղոթելու։
Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից
0 Մեկնաբանություն