Ս.թ. փետրվարի 14-ին Նյու Յորքի հանրահռչակ Քարնեգի Հոլ համերգասրահում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի մենահամերգը, որին նախորդեց ընդունելություն՝ ՄԱԿ-ում բազմաթիվ անդամ-երկների դեսպանների մասնակցությամբ։
Ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ ներկա ծանր փորձություններով և մարտահրավերներով լի ժամանակները չափազանց բարդ են շատ երկրների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի համար՝ այդ համատեքստում կարևորելով այդպիսի ժամանակներում արվեստի, մշակույթի ու երաժշտության առանձնահատուկ նշանակությունը՝ որպես հույսի, համախմբման և ոգեշնչման աղբյուր։
«Այս զուգահեռ ուղին, որը բռնեց Փաշինյանը, բերեց Մինսկի խմբի բանակցությունների ձախողմանը եւ դա բերեց պատերազմի: Ինչի կբերի այս նոր վարվելակերպի կրկնողությունը՝ շատ դժվար է ասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով մյունխենյան հանդիպումների մասին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա, տեղի է ունենում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն. «Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկից, Ադրբեջանն էլ Բրյուսելից ստանալով այն, ինչ ինքը ցանկանում էր, հրաժարվում է մեկնել արեւմտյան հարթակներ: ԱՄՆ-ն հայտարարում է, որ իրենք խրախուսում են ՀՀ-Ադրբեջան երկխոսությունը․ ավելի պարզ՝ դա նշանակում է ձեռքերը լվանում են գործընթացից, ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, մենք ոչ երաշխավոր ենք, ոչ միջնորդ ենք:
Չգիտեմ ինչի Գերմանիան ծագեց: Գերմանիայի թեկնածությունը դեռեւս 90-ականների սկզբին էր դիտարկվում, բայց հայկական կողմը համաձայն չէր՝ նաեւ առաջարկվող թեկնածուի անձով պայմանավորված: Գերմանիան ու Թուրքիան սերտ համագործակցում են եւ ես չգիտեմ Հայաստանին գերմանական միջնորդությունը ինչ կարող է տալ: Ի տարբերություն Փաշինյանի, Ալիեւը բոլոր հարթակներից կարողանում է ստանալ այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանը պարտվում է: Անկախ նրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարը ի զորու չէ պաշտպանել այդ երկրի շահերը, ուզում եք՝ բանակցությունների սեղանը տարեք լուսնի վրա դրեք: Վստահ եմ՝ Փաշինյանն աշխատում է այս պետության դեմ»:
0 Մեկնաբանություն