Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչներից մեկը՝ Վ․Մ․-ն առանց համապատասխան փաստաթղթերի, դպրոցի հաշվեկշռում գտնվող սենյակներից մեկում աշակերտների շրջանում իրականացնում է սննդի վաճառք:
Ըստ նույն աղբյուրի, դպրոցի տնօրենի կողմից անհատույց իրեն հատկացված սենյակում, սննդի վաճառքը Վ․Մ․-ն սկսել է 2023թ․ սեպտեմբերի 1-ից։
Վերջինիս խոսքով՝ սննդի վաճառքի օրական միջին շրջանառությունը կազմել է 20.000 դրամ։ Պատճառված վնասի չափը ճշտվում է: Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
Ըստ նույն կայքի՝ դպրոցը ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում։
0 Մեկնաբանություն