2024 թվականին փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի եւորովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ.Սարգսյան փողոցում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տուժող Վաղիկ Ասատրյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում վնասված վիճակում հայտնաբերվել են նաեւտարբեր մակնիշների 4 ավտոմեքենա:
Տուժողի դիակի զննությամբ նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է թվով 6 ծակած-կտրած վնասվածք, ինչպես նաև՝ վնավածքներ գլխի դիմային եւհետին հատվածներում: Մահվան պատճառների հետ կապված եւմի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշակակն փորձաքննություն:
Նախաքննության ընթացքում ստացվել եւուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են դեպքին ականատես բազմաթիվ անձինք։
Վերը նշված ավտոմեքենաներին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Իրականացված քննչական եւվարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաեւօպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 64-ամյա Ե․ Ա․-ն, խուլիգանական դրդումներով, 2024թ․ փետրվարի 23-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, Քասախ բնակավայրի Վ.Սարգսյան փողոցի 1-ին հասցեի մոտակայքում կանգնեցրել է Վաղիկ Ասատրյանի՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցնելով դուրս հանել վերջինիս ավտոմեքենայից։ Ապա հոր՝ Վ․ Ա․-ի հետ հարվածներ են հասցրել Վ․ Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետեւԵ․Ա․-ն իր մոտ առկա դանակով, Վ․ Ասատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին, ինչի հետևանքով Վ.Ասատրյանը «Արմենիա» ՀԲԿ- տեղափոխվելուց հետո մահացել է։
Ե․ Ա․-ն եւՎ․Ա․-ն, նստելով դեպքի վայրում գտնվող իրենց հարազատի ավտոմեքենան, դիմել են փախուստի։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի մյուս, այդ թվում՝ ավտոմեքենաների վնասման, խուլիգանական գործողությունների շարժառիթի եւայլ հանգամանքներ պարզելու, նշված երկու անձանց հայտնաբարելու նպատակով:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
0 Մեկնաբանություն