Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Կնյազ Հասանովը պատգամավորներին կոչ է արել միասնական լինել եւ տարաձայնությունները մի կողմ դնել
11:13 / 02 օգոստոսի 2026
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ստորագրել է կառավարության հրաժարականի որոշումը (տեսանյութ)
10:57 / 02 օգոստոսի 2026
Հայտնի են կառավարող ուժի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները
16:42 / 29 հուլիսի 2026
«Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»
10:59 / 17 հուլիսի 2026
13 քանդակներ Միսաք Մանուշյան այգում
11:33 / 16 հուլիսի 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 հուլիսի 2026
Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԹՐԻՓՓ+ առևտրային հիմնադրամը
20:29 / 15 հուլիսի 2026
Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագրի ժամկետը երկարաձգվել է
20:17 / 15 հուլիսի 2026
Արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնության առաջարկություն է արել հայուհի Էլեոնոր Էքսերջյանին
10:03 / 15 հուլիսի 2026
Վարդավառը՝ Խուստուփում 1919թվականին․ օրվա կադրը
11:19 / 12 հուլիսի 2026
Բելինգհեմի դուբլն ու Արգենտինայի գոլերը որոշեցին կիսաեզրափակիչի վերջին մասնակիցներին
11:01 / 12 հուլիսի 2026
Հայաստանում նշում են Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը
10:55 / 12 հուլիսի 2026
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
11:50 / 24 հունիսի 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ՓԱՍՏԻՆՖՈ
11:30 / 24 հունիսի 2026
Վիգեն Սարգսյանը կկալանավորվի
16:22 / 11 հունիսի 2026
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Վարորդական իրավունքից զրկվածների հարցը հասավ Ազգային ժողով
12:37 / 09 հունիսի 2026
Շնորհակալ եմ, Սյունի՛ք․ Ռոբերտ Ղուկասյան
20:00 / 08 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
Քվեարկությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
15:43 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
Օրվա լրահոսը
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է
Քաղաքական 17:58 / 11 օգոստոսի 2025

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը.

«Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,

ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով,

առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970 թ.), Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975 թ.) եւ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով եւ նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի եւ սկզբունքների հիման վրա,

արտահայտելով իրենց միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,

համաձայնել են խաղաղություն եւ միջպետական ​​հարաբերություններ հաստատել միմյանց միջեւ հետեւյալի հիման վրա.

ՀՈԴՎԱԾ I

Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը։

ՀՈԴՎԱԾ II

Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:

Կողմերը չեն ձեռնարկի որեւէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։

ՀՈԴՎԱԾ III

Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որեւէ այլ ձեւով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որեւէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։

ՀՈԴՎԱԾ IV

Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

ՀՈԴՎԱԾ V

Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական ​​եւ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961թ. եւ 1963թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ VI

Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջեւ՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VII

Կողմերը որեւէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչեւ իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը եւ դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության եւ վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VIII

Կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության եւ խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսեւորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ IX

Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարեւորությունը` որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։

ՀՈԴՎԱԾ X

Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար եւ մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ՀՈԴՎԱԾ XI

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով եւ ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր եւ որեւէ երրորդ կողմի միջեւ գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ XII

Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով եւ սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում:

Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969թ.) կոնվենցիային համապապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը։

ՀՈԴՎԱԾ XIII

Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի ամբողջական կատարումը եւ կստեղծեն երկկողմ Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով: Հանձնաժողովը կաշխատի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա կարգավորումների հիման վրա։

ՀՈԴՎԱԾ XIV

Չհակասելով միջազգային իրավունքով եւ Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե ​​նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ։

ՀՈԴՎԱԾ XV

Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որեւէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած եւ բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները եւ վեճերը, որոնք վերաբերում են մինչեւ սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջեւ առկա խնդիրներին, եւ չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ եւ որեւէ կերպ չեն ներգրավվի որեւէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։

Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական եւ այլ ոլորտներում որեւէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում եւ կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:

ՀՈԴՎԱԾ XVI

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ներքին ​​ընթացակարգերի ավարտի մասին ծանուցող փաստաթղթերի փոխանակումից հետո: Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ XVII

Սույն Համաձայնագիրը կնքված է հայերեն, ադրբեջաներեն եւ անգլերեն, ընդ որում՝ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հավասարազոր տեքստերից որեւէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Ամսաթիվ, վայր»:

 

Marzernews-1

Թեգեր` Խաղաղության հռչակագիր Հայաստան Ադրբեջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Կնյազ Հասանովը պատգամավորներին կոչ է արել միասնական լինել եւ տարաձայնությունները մի կողմ դնել
11:13 / 02 օգոստոսի 2026
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ստորագրել է կառավարության հրաժարականի որոշումը (տեսանյութ)
10:57 / 02 օգոստոսի 2026
Հայտնի են կառավարող ուժի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները
16:42 / 29 հուլիսի 2026
«Մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»
10:59 / 17 հուլիսի 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը Նյու Յորքում
00:48 / 16 հուլիսի 2026
Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
Օրացույց
Օգոստոս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Հուլիս
Սեպտեմբեր »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am