Հայ Rus Eng
  • Политика
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Բաժիններ
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Եղանակը՝ տոնական օրերին
09:44 / 31 декабря 2025
Բացի առողջություն մաղթելուց, Ձեզ ուղղված բոլոր մաղթանքները մեզ, հայրենիքին ու Սյունիքին են ուղղված․ սյունեցի երիտասարդը՝ Սյունիքի մարզպետին
21:54 / 27 декабря 2025
Սյունիքի մարզպետը նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը
20:59 / 27 декабря 2025
Հայաստանի որոշ մարզերում սաստիկ բուք է․ կան փակ ճանապարհներ
20:42 / 27 декабря 2025
Գյումրիում բուք է
20:35 / 27 декабря 2025
Քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված թրենդը. Ռոբերտ Ղուկասյան
20:11 / 13 декабря 2025
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
13:07 / 15 ноября 2025
Սպասվում են կարճատեւ անձրեւներ
12:56 / 15 ноября 2025
«Ոչ մի վատ բան չասեք իրեն»․ Տեր Արամը՝ հավատացյալներին (տեսանյութ)
14:29 / 26 октября 2025
«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու» գոռացող քաղաքացու բերանը  ոստիկանները փակեցին (տեսանյութ)
11:38 / 26 октября 2025
Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում․ տեղում աշխատում է marzer.am-ի թողարկիչ խմբագիրը
11:08 / 26 октября 2025
Մեր փրկիչը․ ինչպես են Հովհաննավանքում դիմավորել Փաշինյանին (տեսանյութ)
11:05 / 26 октября 2025
Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցում Էջմիածնում (տեսանյութ)
10:52 / 26 октября 2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ եղած հոգևորականի մատուցած պատարագին. aravot.am .ՈՒՂԻՂ
10:40 / 26 октября 2025
Ո՞վ է ղեկավարելու իշխող կուսակցության նախընտրական շտաբը
10:35 / 26 октября 2025
Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան (տեսանյութ)
09:56 / 26 октября 2025
Ո՞ր ոլորտներն է համակարգելու Դավիթ Խուդաթյանի նոր խորհրդականը
22:22 / 24 октября 2025
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՏԵՐ ԹԱԴԵՆ ԽՈՍԵՑ
20:09 / 01 октября 2025
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
11:52 / 23 сентября 2025
Հայաստանի մանկատներում 366 անչափահաս է ապրում
13:10 / 08 сентября 2025
Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում.. բաց նամակ Գարեգին Բ-ին
12:56 / 08 сентября 2025
Новости дня
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է
Политика 17:58 / 11 августа 2025

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը.

«Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ եւ տեւական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,

ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով,

առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970 թ.), Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975 թ.) եւ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով եւ նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի եւ սկզբունքների հիման վրա,

արտահայտելով իրենց միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,

համաձայնել են խաղաղություն եւ միջպետական ​​հարաբերություններ հաստատել միմյանց միջեւ հետեւյալի հիման վրա.

ՀՈԴՎԱԾ I

Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը։

ՀՈԴՎԱԾ II

Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:

Կողմերը չեն ձեռնարկի որեւէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։

ՀՈԴՎԱԾ III

Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որեւէ այլ ձեւով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որեւէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։

ՀՈԴՎԱԾ IV

Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։

ՀՈԴՎԱԾ V

Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական ​​հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական ​​եւ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961թ. եւ 1963թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ VI

Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջեւ՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջեւ պետական ​​սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VII

Կողմերը որեւէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչեւ իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը եւ դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության եւ վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VIII

Կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության եւ խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսեւորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ IX

Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց եւ բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման եւ ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարեւորությունը` որպես հաշտեցման եւ վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն եւ մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։

ՀՈԴՎԱԾ X

Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար եւ մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

ՀՈԴՎԱԾ XI

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում միջազգային իրավունքով եւ ՄԱԿ-ի մյուս անդամ պետությունների հետ Կողմերից յուրաքանչյուրի կողմից կնքված պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները։ Յուրաքանչյուր Կողմ կապահովի, որ իր եւ որեւէ երրորդ կողմի միջեւ գործող միջազգային համաձայնություններից ոչ մեկը չի խաթարի սույն Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ XII

Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով եւ սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում:

Կողմերը, Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի (1969թ.) կոնվենցիային համապապատասխան, ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կխախտեն սույն Համաձայնագրի խնդիրն ու նպատակը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը։

ՀՈԴՎԱԾ XIII

Կողմերը երաշխավորում են սույն Համաձայնագրի ամբողջական կատարումը եւ կստեղծեն երկկողմ Հանձնաժողով՝ սույն Համաձայնագրի կատարումը վերահսկելու նպատակով: Հանձնաժողովը կաշխատի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա կարգավորումների հիման վրա։

ՀՈԴՎԱԾ XIV

Չհակասելով միջազգային իրավունքով եւ Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե ​​նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ։

ՀՈԴՎԱԾ XV

Չհակասելով հոդված XIV-ին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որեւէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած եւ բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները եւ վեճերը, որոնք վերաբերում են մինչեւ սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջեւ առկա խնդիրներին, եւ չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ եւ որեւէ կերպ չեն ներգրավվի որեւէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։

Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական եւ այլ ոլորտներում որեւէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում եւ կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով:

ՀՈԴՎԱԾ XVI

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան ներքին ​​ընթացակարգերի ավարտի մասին ծանուցող փաստաթղթերի փոխանակումից հետո: Սույն Համաձայնագիրը կգրանցվի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան։

ՀՈԴՎԱԾ XVII

Սույն Համաձայնագիրը կնքված է հայերեն, ադրբեջաներեն եւ անգլերեն, ընդ որում՝ բոլոր երեք տեքստերը հավասարազոր են: Հավասարազոր տեքստերից որեւէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Ամսաթիվ, վայր»:

 

Marzernews-1

Теги Խաղաղության հռչակագիր Հայաստան Ադրբեջան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

Քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված թրենդը. Ռոբերտ Ղուկասյան
20:11 / 13 декабря 2025
Ո՞վ է ղեկավարելու իշխող կուսակցության նախընտրական շտաբը
10:35 / 26 октября 2025
Ո՞ր ոլորտներն է համակարգելու Դավիթ Խուդաթյանի նոր խորհրդականը
22:22 / 24 октября 2025
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
11:52 / 23 сентября 2025
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է
17:58 / 11 августа 2025
Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. armenpress.am
13:45 / 06 августа 2025
Եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը կամ «քաղբանտարկյալի» հռետորաբանության վտանգները
10:40 / 05 августа 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

Телефон

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

© 2024 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am