Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է կիրառել տնային կալանք օրերս ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ քաղաքացու նկատմամբ դատարանը կիրառել է նաեւ 7 միլիոն դրամ գրավ։
Մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ հրապարակել է Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը: Կից պաշտպանը գրել է.
«Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածը կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչեւ ՁՊՎ ուղեւորվելը չեն եղել: Դրանք` խոշտանգծան ժամանակ Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել։ Լուսանկարը ներկայացվել է նաեւ դատարանին»:
Հիշեցնենք, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝քրեական վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է Քննչական կոմիտեում։
0 Մեկնաբանություն