Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ժամը 19.20
Ըստ Hraparak.am-ի, վթարը տեղի է ունեցել Մեղրիում։
ժամը 20.10
Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ
ՀՀ ՊՆ
0 Մեկնաբանություն