ՀՀ կառավարությունը հունիսի 26-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում ընդունեց, ըստ որի պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ:
Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:
Որոշման երկու կետեր գաղտնի են։
0 Մեկնաբանություն