«Հետքի» աղբյուրը հայտնում է, որ հունվարի 31-ի՝ առավոտվանից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:
Գործադուլի մասնակիցներից մեկը «Հետքին» հայտնել է (վերջինս ցանկացել է չհրապարակել իր անուն-ազգանունը), որ գործադուլի պահանջը սոցիալական արդարություն հաստատելն է:
«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երեւան գնալ դրա համար»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Ըստ կոմբինատի աշխատակցի՝ գործադուլավորները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում:
«Աշխատավարձերը ցածր են հիմնականում աշխատավոր մարդկանց համար, միջին եւ բարձր օղակները բավականին մեծ տարբերությամբ մեծ գումարներ են ստանում: Երկրորդը՝ կարելի է ասել, որ իսպառ բացակայում է երկխոսությունն աշխատավորների եւ վերադասի միջեւ, ինչն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հետադարձ կապ, աշխատանքի կազմակերպման, աշխատանքի որակի հարցեր եւ այլն»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:-
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
0 Մեկնաբանություն