Եկրաշարժ Սյունիքում
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ եւ արեւելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր եւ Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։
Նիդերլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից
«Եվրատեսի»լ երգի մրցույթի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիդերլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ-2024» -ից։
«Հոլանդացի արտիստ Յոսթ Կլայնը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա գլխավոր եզրափակիչին։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան կիսաեզրափակիչում նիդերլանդցի երգչի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Թեեւ իրավական գործընթացն ընթանում է իր հունով, երգիչը չի շարունակի իր մասնակցությունը։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Յոսթ Կլայնի վարքագիծը թիմի անդամի նկատմամբ համարվում է մրցույթի կանոնների խախտում։ Մենք զրո հանդուրժողականության քաղաքականություն ենք վարում մեր միջոցառման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի նկատմամբ եւ պարտավորվում ենք ապահովել անվտանգ եւ ապահով աշխատանքային միջավայր մրցույթի ամբողջ անձնակազմի համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշենենք, որ եզրափակիչ համերգը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 11-ին, Երեւանի ժամանակով՝ ժամը 23-ին։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը ելույթ է ունենալու 19 համարի ներքո։
Շատ խոստումնալից երեխաներ չկարողացան մարզվել, չշարունակեցին եւ չդարձան Սիմոն Մարտիրոսյան (տեսանյութ)
Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցավ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւ օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այս օրը պատմական եւ հիշարժան է համարում Ջրառատի համար։
«Քիչ հետո իր գործունեությունը կսկսի Ռիո դե Ժանեյրոյի եւ Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի անվան այս մարզադպրոցը։ Սիմոն Մարտիրոսյանը մարզվել է մեկ այլ շենքում, որի պայմանները, մեղմ ասած, այդքան էլ բարվոք չեն եղել։ Ես պատկերացնում եմ, թե ինչ նվաճումների կհասներ նա, եթե այսպիսի պայմաններ ունենար։ Տա Աստված, որ մի քանի տարի հետո Հայաստանի կառավարությունը ստիպված լինի կառուցել նորանոր մարզադպրոցներ՝ ի պատիվ այս դպրոցի եւ այլ դպրոցների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ դարձած ու Հայաստանի Հանրապետության անունը բարձր պահած մեր մարզիկների։ Բարի երթ եւ մեծ հաղթանակներ»,-ընդգծեց Կարեն Գիլոյանը։
Սիմոն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության մյուս անդամներին մարզադպրոցի բացման արարողությանը ներկա գտնվելու համար։
Սպասում ենք ձեզ ազատագրված Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին (տեսանյութ)
Բագրատ սրբազանը տեսաուղերձով սփյուռքահայերին կոչ է արել միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին, որոնք տեղի կունենան մայիսի 12-ից 14-ը տարբեր երկրներում։
«Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի կառավարության ձեռնարկած գործունության նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն այս պարագայում` Տավուշում, հետագայում` Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է սահմանափակվելու այս ամբողջ ընթացքը։ Սա մեզ համար ստի ու ճշմարտության պայքար է, ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պետք է հաղթի, ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա Սփյուռքում, թե Հայաստանում»,-կոչում նշել է Սրբազանը։
Ինչո՞ւ ձախողվեց Կապանում նախաձեռնված հանրահավաքը
«Ֆեյսբուքի» օգտատեր Արշավիր Խալափյանը իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել․ «Ընդդիմության «հաղթական» հանրահավաքը Կապանում չկայացավ, քանի որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի արդյունավետ կառավարման եւ սյունեցիների պետական մտածողության շնորհիվ Սյունիքի մարզում հանրային մթնոլորտ է փոխվել, եւ Սյունիքը մերժում է պետականության դեմ ուղղված քայլերը»։
«Նիկոլ․ գալու եմ քո հետեւից»․ Նախկին պատգամավորը՝ մեկուսարանից դիմել է վարչապետին
«Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից», - ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկուսարանից լուսանկար հրապարակելով։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 11-ին Ռուսաստանում ձերբակալվել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանը։
Քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել․ ՆԳՆ
Ըստ ՆԳՆ հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից:
Ավելի վաղ ոստիկանությունից նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
«Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության ակցիաները Երեւանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։
Ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
Armlife.am –ը վկայակոչելով ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տելեգրամյան էջը՝ նշում է, որ ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը։
Ըստ նույն աղբյուրի՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել է Ռուսաստանում։ Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում հայաստանյան իշխանությունների պահանջով հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար՝ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հայկական կարմիր խաչը նոր նախագահ ունի
Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարում ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը։
Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012 թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։
Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։
ՀԿԽԸ 28-րդ համագումարին մասնակցել են Կարմիր խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։