Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 28 Май 2024

Календарь
Май 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Апрель
Июнь »

«Այդ մարդն այլեւս որեւէ ձեւով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ»․ Բագրատ սրբազանը Փաշինյանի մասին

Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Մեկը, որ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը, միգուցե դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Այդ մարդն այլեւս որեւէ ձեւով կապ չունի մեր երկրի, մեր խորհրդանիշների հետ։ Ինքը հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երեւի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։Մինչեւ հիմա, ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Նույն տրամաբանությանմեջ է, երեւի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ»,-ասաց նա:

Սրբազանի խոսքով, ամեն խաղաղություն խաղաղություն չէ. «Դա մուրացկանություն է, եւ որեւէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը եւ հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:

Տեղեկացնենք, որ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

Նախատեսվում է ավտոերթ դեպի Երեւան։

  • 10:30 / 28 мая 2024

Ինչո՞ւ էր 42-ամյա կապանցին փորձել հրկիզել Կապանի համայնքապետի «Լեքսուս»-ը

Կապան համայնքի բնակավայրերից մեկի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ Կապան համայնքի ղեկավար  Գեւորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար:

Այս մասին հայտնում  են ՀՀ քննչական կոմիտեից։

«2024թ. մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը  նույն համայնքի բնակավայրի բնակիչ է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման եւ հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան:

Այդ նպատակով նշված անձը նախօրոք իր հետ վերցրել է բենզին եւ լցրել Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի եւ դիմապակու վրա։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։ Նույն օրը նշված հոդվածներով նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք եւ բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։

Նախաքննությունն շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ ավելի վաղ  իրավապահները տեղեկացրել էին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել է Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:Վերջինս  մեղայականով ներկայացել էր ոստիկանություն:

  • 10:17 / 28 мая 2024

Հանրապետության տոնը մեր պետական տոնացույցի կարեւորագույն օրերից է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարեւորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:

Այս օրը խորհրդանշում է նաեւ ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետեւ 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ձեւավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը եւ կրողը, պետության հիմնադիրը եւ ինքնիշխանը: Սա է հանրապետության գաղափարաբանությունը, որ 1918 թվականին մեր իրականության մեջ հաստատվեց առաջին անգամ:  Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, եւ խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է: Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու եւ դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:

Սա չափազանց հավակնոտ եւ պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե  պետության հիմնադրմամբ նրա հարատեւությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձեւեր չեն ձեւավորվում:

Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը եւ հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձեւերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը եւ իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:

Մտածողության այդ նոր ձեւերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատեւության ապահովման բանաձեւը, կենսունակ լինելու գրավականը:

  • 10:00 / 28 мая 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am