Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 13 Май 2024

Календарь
Май 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Апрель
Июнь »

Ինչպես է ռուսական զորքը հեռանում Սրաշենից (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ՌԴ սահմանապահ եւ զինվորական կետերը դադարեցնում են  իրենց տեղակայումը եւ դուրս են գալիս այդ կետերից:

Marzer.am-ի տեսախցիկը արձանագրել է, թե ռուս զինվորները հեռանում Կապանի Սրաշեն գյուղի  տարածքից։

  • 19:08 / 13 мая 2024

Բերման է ենթարկվել 88 քաղաքացի

Երեւան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 88 քաղաքացու։

«88 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանների օրինական պահանջը չկատարելը)»,– NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝  որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության եւ իրազեկման ակցիաներ են իրականացրել։

  • 10:24 / 13 мая 2024

Վայոց Ձորում բողոքի ակցիայի ընթացքում բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ առանձին տարածքներում իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձանց կողմից Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը փակելու ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել էր առերեւույթ հանցավոր արարք։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել էր ճանապարհը բացելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջ,  սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն էր գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխին։ Նշված անձը ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային համապատասխան գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, նշված արարքը կատարելու համար, ակցիայի տվյալ մասնակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում եւ նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

  • 10:18 / 13 мая 2024

Անհնազանդության ցույցեր Երեւանում․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ոստիկանության բաժանմունքներում են

Երեւանում առավոտյան ժամը 8-ից, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի կոչով,  սկսել են անհնազանդության ցույցերը։

Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում ակցիայի մասնակիցները չոր խոտի տուկեր են շաղ տվել՝ փորձելով այդպիսով կաթվածահար անել երթեւեկությունը:

Սայաթ-Նովա փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  եւ սեւ բերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում փողոը փակած քաղաքացիներին:

Այստեղ քշքշոց սկսվեց, որի ընթացքում 24-news.am-ի լրագրող Մերի Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ,  նա ուշաթափվեց։

Ոստիկանները ուժ կիրառելով փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասնակից քաղաքացիներին։

Ժամը 09.48-ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու եւ նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով»:

  • 10:14 / 13 мая 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am