Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 5 Август 2025

Календарь
Август 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Июль
Сентябрь »

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձանցից մեկը պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալ է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում  իրականացված լայնածավալ վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված եւ պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

  • 11:05 / 05 августа 2025

Եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը կամ «քաղբանտարկյալի» հռետորաբանության վտանգները

2025թ. հուլիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում խիստ քննադատության էր ենթարկվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը ուժի մեջ թողնելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ դատարանի որոշումը որակվում է որպես «ապօրինի», իսկ կալանավորումը՝ որպես «խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն», և առանց իրավական հիմնավորման պահանջվում է անհապաղ վերացնել այն։

Նման բովանդակությամբ հայտարարությունն առաջ է բերում մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հուզական կամ բարոյական դաշտում, այլ նաև՝ իրավական և եկեղեցաբանական համատեքստերում՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ կարգավորված ՀՀ դատական համակարգի անկախությունը, ինչպես նաև Հայ Եկեղեցու դերի և սահմանափակումների ինստիտուցիոնալ ընկալումը։

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածն անկասկած և հստակորեն ամրագրում է, որ «դատարանները անկախ են և ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքներին»։ Այս դրույթը ենթադրում է, որ դատական ակտերի օրինականության կամ ապօրինության գնահատումը ենթակա է միայն օրինական ընթացակարգերի՝ բողոքարկման, վերաքննության կամ վճռաբեկ դատավարության միջոցով, այլ ոչ՝ հրապարակային, զգացմունքային կամ պոռոտախոս քաղաքականացված, հակա իրավական հայտարարությունների։

Երբ պետական կամ հոգևոր կառույցները հրապարակայնորեն ու կտրուկ ձևակերպումներով դատական որոշումներ են որակում որպես «ապօրինի», այն՝ նվազագույնը, կարող է ընկալվել որպես միջամտություն դատական իշխանության լիազորություններին։ Այս առումով պետության արձագանքի բացակայությունն ինքնին մտահոգիչ է․ պետությունը պարտավոր է, սահմանադրական և օրենսդրական հիմքով, պաշտպանել դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը՝ այդ թվում՝ իրավական պատասխան տալով նմանօրինակ հայտարարություններին։

Հայտարարության մեջ օգտագործված ձևակերպումները՝ «ապօրինի դատական ակտ», «եկեղեցահալած քաղաքականություն», «պատժողական գործողություն», որևէ հրապարակային իրավական հիմնավորում չունեն և չեն աջակցվում փաստական տվյալներով։ Նման գնահատականները կարող են համարվել իրավականորեն խոցելի, անգրագետ ու հիմնազուրկ՝ չբխելով իրավական ընթացակարգերից։ Ավելին՝ եթե նման հայտարարություններն ունեն դիտավորություն՝ ազդելու դատական գործընթացների վրա կամ խարխլելու հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, ապա պարտադիր է նաև գնահատել դրանց իրավական հետևանքների անհրաժեշտությունը՝ ինչպես վարչական, այնպես էլ օրենսդրական դաշտում։

Հայ Եկեղեցին՝ որպես հոգևոր կառույց, գործում է ոչ միայն աստվածաշնչյան արժեքների հիմքով, այլև՝ իր կանոնական իրավունքի և կանոնադրական կարգերի ներքո։ Այդ պատճառով, հիմնարար նշանակություն ունի հասկանալ՝ երբ է Հայ Եկեղեցին ընդունում որևէ հոգևորականի քաղաքականությամբ զբաղվելու փաստը որպես կանոնադրական խախտում, և երբ՝ ոչ։ Ավելին՝ արդյո՞ք նման գործունեության փաստը ընդհանրապես համարվում է խախտում։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս ներքին հակասությունները։

  • 10:40 / 05 августа 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am