Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 27 Август 2025

Календарь
Август 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Июль
Сентябрь »

Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք․ ովքեր պիտի ամաչեին՝ չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն․ բաց նամակ Պարգև Սրբազանին

Սրբազան Հա՛յր,

2024 թվականի փետրվարին Ձեր հարցազրույցից մեկում հանրությանը հայտնի դարձավ, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված եք եղել մեկնել ԱՄՆ, որտեղ շարունակական բուժում պետք է ստանայիք և սպասեյիք սրտի փոխպատվաստման Ձեր հերթին։ Կամենում եմ Ձեզ անկեղծորեն մաղթել շուտափույթ ապաքինում, ամուր առողջություն և հոգեկան խաղաղություն։ Թող Ամենաբարին Աստված Ձեզ ուժ և կարողություն պարգևի՝ այս ծանր և դժվար ժամանակահատվածը հաղթահարելու համար։

Երեկ, թերթելով սոցցանցս, աչքովս ընկավ մի տեսանյութ, որտեղ Դուք պարզաբանում էիք համացանցում տարածված մի լուսանկարի մասին, որն օգտագործվել էր Ձեր անունը վարկաբեկելու և հասարակության մեջ մեծ թնջուկ առաջացրել։ Ոմանք փորձել էին կեղծ ու անպատշաճ կերպով կապել Ձեզ ամերիկաբնակ ոմն երգչուհու հետ՝ ստեղծելով կեղծ ու թյուր պատկերացում հանրության շրջանում։ Սակայն, այսու գրությունս և խոսքս բնավ դրա մասին չէ, քանի որ հենց Դուք Ձեր պատասխան տեսանյութով մանրամասն բացատրեցիք իրական իրականությունը և փարատեցիք մարդկանց մտքում ծագած ցանկացած ստվերային կամ երևակայական կասկածները։ Ձեր ազնվությունը և հստակությունը օրինակելի են և արժանի գնահատանքի։ Ցավալի իրականություն է, որ նման ազնիվ մոտեցումն ու հավատացյալի հանդեպ հոգևորականի թափանցիկության պարտականությունը ու պարտավորվարությունը դժբախտաբար, խայտառակորեն բացակայում են շատ բարձրաստիճան եկեղեցականների վարքից։

Սրբազան Հա՛յր, խոսքս, միայն, վերոնշյալ տեսանյութում Ձեր անկեղծ արտահայտության ու անթաքույց ազնվության մասին է (մեջմերում)․ «Այո՛, հիմա էլ ապրում եմ Լոս Անջելեսում։ Մի համեստ բնակարանում ենք ապրում, առանց ամանչելու ասում եմ ձեզ, լուսահոգի ընկերոջս տղան՝ Ռուբեն Գևորգյանցի տղան՝ Ստեփանը, 2.5 տարի ամեն ամիս, էս տան վարձը՝ 2,500 դոլլար, տալիսա էս շենքի մենեջերին։ Չե՛մ ամաչում, ասում եմ, այո՛։ Էնպես որ ես խնդրում եմ ժողովորդ ջա՛ն, ով  որ ինչ հեքիաթներ պատմումա հալած յուղի տեղ մի ընդունեք» (մեջբերման ավարտ)։

 

  • 11:15 / 27 августа 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am