Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ քննարկելու կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
տեի նախագահ Միհրան Խաչատրյանը եւնրա տեղակալը վարչապետին զեկուցել են ոլորտում իրականացված աշխատանքների, կառուցվածքային եւհամակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաեւոլորտի զարգացման հեռանկարների մասին: Ներկայացվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական գործառույթների՝ կանոնակարգման, վկայագրման եւվերահսկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Հաշվետու ժամանակահատվածում հայկական շուկա մուտք է գործել 8 նոր ավիաընկերություն՝ ընդլայնելով օդային փոխադրումների աշխարհագրությունը: 2023-ին ՀՀ-ից կանոնավոր թռիչքներ են իրականացվել դեպի 23 պետության 49 քաղաք, իսկ դեպի Հայաստանի Հանրապետություն եւՀՀ-ից զբոսաշրջային սեզոնում թռիչքներ են իրականացրել 12 ավիաընկերություն՝ 13 ուղղություններով: Նախորդ տարվա ընթացքում ուղևորահոսքը կազմել է ռեկորդային 2022-ի համեմատ 46,7 տոկոսով ավելի` 5 մլն 425 հազար 76, որից 1 մլն 817 հազար 321-ը բաժին է ընկնում տեղական ավիաընկերություններին: Հայկական ավիաընկերությունների ուղևորափոխադրումների ծավալը ընդհանուր ավիափոխադրումների մեջ կազմել է 33,5 տոկոս` նախորդ տարվա 24 տոկոսի համեմատ:
Նշվել է, որ 2023 թվականին թռիչքային եւավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով իրականացվել է պետական վերահսկողության՝ ստուգումներ եւուսումնասիրություններ, թիվը կազմել է 200: Ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար տրամադրված սերտիֆիկատների, վկայականների եւթույլտվությունների թիվը 2023-ին կազմել է 536:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախորդ քննարկումների կարևոր թեմաներից մեկը տեղական ավիաընկերությունների անվտանգության ստանդարտները շարունակաբար բարձրացնելն է եղել:
«Հիմա ուզում եմ հասկանալ` նախորդ տարի այս ուղղությամբ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել»,- նշել է վարչապետը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը նշել է, որ դա մշտական աշխատանք է: «Այնպես չէ, որ մենք ժամանակ առ ժամանակ ենք անդրադառնում: Դա ամենօրյա մեր մշտական աշխատանքն է, եւբոլոր ավիաընկերությունները գտնվում են վերահսկողության տակ: Ամեն մի ստորաբաժանում ունի աուդիտների իր գրաֆիկը, եւյուրաքանչյուրն իր ուղղությամբ կատարում է ավիաընկերությունների վերահսկողությունը: Չկա մի ավիաընկերություն, որ կարող է խուսափել ստուգումից: Պայմանավորված է, որ դա պետք է լինի մշտական: Այնպես չէ, որ տարին մեկ անգամ կամ երկու անգամ աուդիտ լինի, դա բաժանված է փուլերի»:
0 Комментарий