Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
Politics 08:34 / 06 June 2026

Ավարտվեց  հերթական նախընտրական քարոզարշավը՝ ժողովրդավարական գործընթացի կարեւորագույն այն փուլը, որի ընթացքում քաղաքական ուժերն ու թեկնածուները հանրությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, առաջնահերթություններն ու երկրի եւ համայնքների զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները։ Այս մասին նշվում է նախընտրական քարոզարշավի ավարտի կապակցությամբ Հայաստանի  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ընտրությունները ժողովրդավարական պետության կենսագործունեության հիմնարար բաղադրիչներից են։ Դրանք ոչ միայն քաղաքական ընտրության հնարավորություն են, այլեւ հանրային պատասխանատվության, քաղաքացիական գիտակցության եւ պետական մտածողության կարեւորագույն դրսեւորում։

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց հնարավորություն է տալիս հասարակությանը գնահատելու անցած ճանապարհը, համադրելու տարբեր տեսլականներ եւ որոշելու այն ուղղությունը, որով ցանկանում է շարունակել իր զարգացումը։

Անցած շաբաթների ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր քաղաքական առաջարկների, լսելու զարգացման վերաբերյալ տարբեր պատկերացումներ եւ գնահատելու ներկայացված ծրագրերը։

Միաժամանակ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներն ունեցան իրենց մոտեցումները հանրության դատին ներկայացնելու լիարժեք հնարավորություն։ Ժողովրդավարության ուժը նախ եւ առաջ հենց այս հնարավորության մեջ է՝ գաղափարների մրցակցության, կարծիքների բազմազանության եւ ազատ ընտրության իրավունքի ապահովման մեջ։

Հարկ է նշել, որ ժողովրդավարությունը միայն ընտրական գործընթաց կամ իրավական ընթացակարգ չէ։ Այն նաեւ քաղաքական մշակույթ է, հանրային հարաբերությունների որակ եւ հասարակության հասունության արտահայտություն։

Քարոզարշավի ընթացքում երբեմն տեղ են գտել երեւույթներ եւ խոսույթի դրսեւորումներ, որոնք լիովին չեն արտացոլել այն բարձր չափանիշները, որոնց ամրապնդմանը ձգտում է մեր հանրությունը։

Այս հանգամանքի արձանագրումն ամենեւին նպատակ չունի գնահատական տալու քաղաքական գործընթացի որեւէ մասնակցի կամ առանձին դրվագի։ Այն առավելապես հիշեցում է, որ ժողովրդավարությունը շարունակական զարգացման եւ կատարելագործման ճանապարհ է, եւ մենք բոլորս՝ պետական ինստիտուտները, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը եւ քաղաքացիները, դեռեւս ունենք համատեղ անելիք քաղաքական բանավեճի մշակույթի, փոխադարձ հարգանքի, փաստարկված քննարկումների եւ հանրային պատասխանատվության արժեքների առավել ամրապնդման գործում։

Սակայն այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, եւ խոսքը պատկանում է քաղաքացիներին։

Առջեւում լռության օրն է։ Դա ոչ միայն քաղաքական գործընթացի դադար է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու համար կարեւոր հնարավորություն՝ հանգիստ եւ անաչառ կերպով գնահատելու լսածն ու տեսածը, կշռադատելու ներկայացված ծրագրերն ու խոստումները եւ կայացնելու սեփական գիտակցված որոշումը։

Ժողովրդավարության իրական արժեքը դրսեւորվում է այն պահին, երբ քաղաքացին, առաջնորդվելով իր համոզմունքներով եւ պատասխանատվության զգացումով, կատարում է ազատ ու գիտակից ընտրություն։

Ընտրությանը մասնակցելը պարզապես իրավունքի իրացում չէ։ Դա պետության ներկայի եւ ապագայի նկատմամբ պատասխանատվության կարեւորագույն դրսեւորումներից է։ Ժողովրդավարական համակարգերի կայունությունն ու կենսունակությունը մեծապես պայմանավորված են քաղաքացիների մասնակցությամբ, նրանց պատրաստակամությամբ՝ սեփական ներդրումն ունենալու հանրային որոշումների կայացման գործընթացում։

Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով։ Ձեր ընտրությունը կատարե՛ք սթափ դատողությամբ, պատասխանատվության բարձր զգացումով եւ այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր քվե իր նշանակությունն ունի ոչ միայն տվյալ ընտրության արդյունքի, այլեւ մեր պետության ժողովրդավարական զարգացման, ինստիտուցիոնալ ամրապնդման եւ ապագայի կառուցման գործում։

Վստահ եմ, որ մեր ժողովուրդը, առաջնորդվելով իր փորձով, քաղաքական հասունությամբ եւ պետական պատասխանատվության զգացումով, կկատարի արժանապատիվ եւ գիտակցված ընտրություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության հետագա զորացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրային համերաշխության եւ կայուն զարգացման։

Մաղթում եմ, որ ընտրություններն անցնեն ազատ, խաղաղ, արժանապատիվ եւ օրենքի գերակայության սկզբունքներին լիովին համահունչ մթնոլորտում՝ ամրապնդելով հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ եւ ծառայելով մեր պետականության շարունակական զարգացմանն ու հզորացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Marzernews-1

Tags ԱԺ ընտրություններ Վահագն Խաչատուրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
12:00 / 25 September 2026
Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
11:23 / 25 September 2026
Ադամ Շիֆը համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
15:27 / 22 September 2026
Calendar
June 2026
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« May
July »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am