Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
Politics 11:52 / 23 September 2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին 3 նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որոնք տարբեր ժամանակներում իրեն մեղադրել են 44-օրյա պատերազմը հրահրելու մեջ։

Վարչապետը  ՀՀ նախկին նախագահներր հայտարարություններին արձագանքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած երեք գրառումներով։

Գրառումներից մեկում Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Երբ ժողովուրդը ուրախ է, բանավեճից փախչող հայտնի եռյակը տխուր է։ Հիմա ժողովուրդը ուրախ է, որ խաղաղություն է, որ զինվոր չի զոհվում։

Իսկ բանավեճից փախչող եռյակը դրանից ընկճախտի մեջ է հայտնվել։ Զոհերի իրական թիվը նրանց բավարար չէ եւ առիթը բաց չեն թողնում զոհերի իրենց երազած թվերը բարձրաձայնելու, մանավանդ որ «թարսի պես» այդ թիվը չի ավելանում։

Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ»։

Վարչապետի հաջորդ գրառման մեջ նշված է.

«ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։

ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։

Ընդ որում, նրանք ոչ ձեր զավակներն էին, ոչ ձեր թոռները։ Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ։ Պատասխանեք, թե էդ նույն ժամանակ ձեր զավակները ու՞ր էին եւ ինչո՞վ էին զբաղվում։

ՏՊԼ–ն, որ 2008թ․ Մարտի 1–ին Կտրիճ Ներսիսյանին թողել է իր տան դարպասների դիմաց, հողամասի դարպասից ներս չի թողել, հիմա Կտրիճ Ներսիսյան է պաշտպանում։ Մի հատ արագ ներողություն խնդրի մեծն Կտրիճից 2008–ի մարտի մեկին նրան շան բնի մոտից առաջ չթողնելու համար։

Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե չէ, ուժեղ տղերք՝ վոին, մոզգ եւ ֆուլհաուս․․․»։

Իր երրորդ գրառման մեջ էլ Նիկոլ Փաշինյանը  Լեւոն Տեր-Պետրոսյանին է մեղադրել Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ Ղարաբաղը պատերազմի մեջ ներքաշելու ու Հայաստան փախչելու մեջ.

«ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու։

Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։

Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996–ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրեն հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։

Իսկ չէր ընտրում, որովհետեւ ի հեճուկս ձեր կողմից վճարվող իբր վերլուծաբանների, «ժողովրդական ու վաստակավոր» արտիստների, Հայաստանի սնուցող մայրերը եւ նրանց ետեւում լուռ ու խոհուն կանգնած նահապետ հայրերը հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։

Ու հիմա մեռնում եք տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես։

Մեկ էլ էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գեւորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երեւան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,- գրել է Փաշինյանը։

 

Marzernews-1

Tags Նիկոլ Փաշինյան «Երեւան-Կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
12:00 / 25 September 2026
Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
11:23 / 25 September 2026
Ադամ Շիֆը համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
15:27 / 22 September 2026
Calendar
September 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« August
October »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am