Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհավորել է բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։
««Լավ է կույր աչքով, քան կույր մտքով...»․ Եղիշեի 1500-ամյա հայրենական իմաստնություն-խորհուրդը առավել քան երբեւէ արդիական է, որովհետեւ ուր էլ լինենք, գիտելիքն ու կրթությունն են մեզ ուղենշում դեպի կյանք․․․
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտության եւ կրթության մշակներ, կրթահարգ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:
Թող դպրոցական դասերը, բուհական եւ հետբուհական ջանքն ու եռանդը արգասավորվեն մեր կյանքը բովանդակող արդյունավետ աշխատանքով, վաստակով, առողջությամբ ու խաղաղությամբ եւ վերջապես հզոր հայրենիքի կերտմամբ։
Բարի՛ ու հաստատակամ երթ բոլորիս»,-գրել է նա ֆեյսբուքի իր օգտահաշվում։
0 Comments