Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը Գիտելիքի օրվա առթիվ․
«Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, մանկավարժներ եւ ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ
Գիտելիքի եւ դպրության օրվա` սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Գրքի ու գիտելիքի հանդեպ խորը հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսեւորումներից է, եւ պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, նպատակների եւ նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ:
Սիրելի դպրոցականներ եւ ուսանողներ, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը ձեզ պարտավորեցնում է, որպեսզի հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերեք՝ հարստացնելու ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները՝ մեր համայնքի, մարզի եւ մեր պետության հետագա ամրապնդման ու մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիները լինելու համար:
Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել մանկության եւ պատանեկության տարիներից սկիզբ առնող ձեր նպատակների եւ երազանքների իրականացումը։ Այս ամենն առավել եւս կարեւորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատն է համարվում հասարակության շարժիչ ուժը եւ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքն է, քանզի գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:
Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները:
Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաեւ բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար մեկնարկվում է առավել պատասխանատու կյանքի մի նոր փուլ:
Հարգարժան ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ եւ միաժամանակ մաղթում անսպառ ուժ եւ եռանդ՝ այս պատասխանատու եւ սուրբ գործում։ Ձեզ է վստահվված կրթելու եւ դպրելու այս հույժ կարեւոր եւ պատասխանատու առաքելությունը, եւ հենց կրթված քաղաքացին է մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր համայնքների եւ պետության զարգացման ու հզորացման կարեւոր գործոնը, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։
Օրվա կապակցությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հաջողություններ։
Զինվեք նոր գիտելիքներով, որպեսզի դառնաք ավելի ուժեղ, քանի որ գիտելիքն է ամենամեծ ուժն ու զենքը»:
0 Comments