Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 23, 2025

Calendar
June 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« May
July »

ՊԵԿ-ը բացահայտել է ներմուծման եւ իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների ներմուծման եւ իրացման փուլերում հարկերից խուսափելու դեպք

«Օրերս, օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։

ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում,  «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնահամալիրի տարածքում Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ՝ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ անդամ երկրներից եւ Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային եւ մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ եւ խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում,  ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավել քան 142 միլիոն դրամի վնաս։

Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով  հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • 19:48 / 23 June 2025

Սամվել Կարապետյանի վերաքննիչ դատարան ուղարկված բողոքը հետ է վերցրվել

Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտարարություն է տարածել.

«Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետեւ, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան եւ մակագրվում դատավոր՝ Արմեն Դանիելյանին:

Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում, որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան եւ ենթակա է անհապաղ քննարկման։ Հայտնում եմ նաեւ այն փաստը, որ Սամվել Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»:

  • 18:11 / 23 June 2025

Իրավապահ մարմինները տեւական անգործությո՞ւն են ցուցաբերել․Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի պաշտպանական խմբի հայտարարությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Տաթեւ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ներկայացված եւ խեղաթյուրված տեղեկություններ,  նրա պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն՝ դեպքի եւ դրան նախորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այն հրապարակում ենք ամողջությամբ․

«2023 թվականի հոկտեմբեր ամսից սկսած Գոռ Մինասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, նրան ճանաչող եւ չճանաչող բազմաթիվ մարդկանց «Telegram» եւ «WhatsApp» հավելվածներով ուղարկվել են վերափոխված ձայնագրություններ եւ կեղծ հաղորդագրություններ, որոնցով դեռեւս այդ ժամանակ անհայտ անձինք նպատակ են հետապնդել արատավորել Գոռ Մինասյանի բարի համբավը, նվաստացնել նրա պատիվն ու արժանապատվությունը, սերմանել թշնամանք, հրահրել բախումներ եւ պատճառել հոգեկան ուժեղ տառապանք: Մասնավորապես, վերը նշված վերափոխված ձայնագրություններում եւ կեղծ հաղորդագրություններում առկա են եղել Գոռ Մինասյանի անձի, անձնական (ինտիմ) եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ, թե իբր վերջինս ունի սեռական շեղված կողմնորոշում, իբր վերջինս արտամուսնական կապի մեջ է գտնվում բազմաթիվ կանանց հետ (այդ հաղորդագրություններն ուղարկվել են նաեւ այդ կանանց ամուսիններին), իբր վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս գյուղի երիտասարդների հասցեին եւ այլ նույնաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Բացի այդ, պարբերաբար նույնանման տեղեկատվություն պարունակող թռուցիկներ են հայտնաբերվել Տաթեւ բնակավայրի տարբեր հատվածներում, իսկ հետագայում պարզվել է նաեւ, որ նշված` դեռեւս այդ ժամանակ անհայտ անձանց կազմակերպմամբ, ուղղորդմամբ եւ նախաձեռնությամբ գաղտնալսող սարք է տեղադրված եղել Գոռ Մինասյանի ավտոմեքենայում: Նշվածին զուգահեռ, վախի եւ տագնապի զգացում առաջացնելու միտումով, Գոռ Մինասյանի շրջապատի մարդիկ ստացել են սպառնալիքներ եւ հետապնդումների են ենթարկվել անհայտ տրանսպորտային միջոցների կողմից:

Վերը նշված դեպքերի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ (որոնցից առաջինը` 2023 թվականի հոկտեմբերի 24-ին), վարույթները միացվել են, սակայն իրավապահ մարմինների դրսեւորած անգործության կամ գործելու անկարողության պատճառով դեռեւս այդ ժամանակ անհայտ անձինք չեն բացահայտվել եւ շարունակել են իրենց չարամիտ, անբարոյական եւ անօրինական գործելակերպը ընդհուպ մինչեւ 2025 թվականի մայիսի վերջ: Ընդ որում, իրավապահ մարմինները տեւական անգործություն են ցուցաբերել այն պայմաններում, երբ նշված հանցագործությունից տուժած անձինք իրենց ցուցմունքներով հայտնել են հիմնավոր կասկածներ առ այն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետեւում:

  • 12:52 / 23 June 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am