Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 17, 2025

Calendar
June 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« May
July »

Գորիսեցի ըմբիշը Եվրոապայի առաջնության արծաթե մեդալակիր

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան 48 կգ քաշային (Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ) Արտակ Աղաբեկյանը արծաթե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։

Այս մասին Marzer.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքայն էջից։

Մեկնարկում Արտակ․ Աղաբեկյանը 7:2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակիչում 5:4 հաշվով հաղթանակ է տարել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) դրոշի ներքո հանդես եկող ըմբիշի նկատմամբ:

Եզրափակիչում նա 0:4 հաշվով զիջել է մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով։

 

  • 11:06 / 17 June 2025

Մեկ ԳԱՀ, երկու ՄԱՐԴ. եթե սա միաբանություն է, պառակտումն ո՞րն է․ Սարգիս Յազիչյան

Հայ Առաքելական Եկեղեցու էջմիածնապատկան ներկայությունը Կանադայում սկսվում է 20-րդ դարի առաջին տասնամյակներից՝ որպես փոքրաթիվ, սակայն համախմբված համայնք։ 1918-ին Սենթ Քեթրինզում ստեղծվում է առաջին ազգական հոգաբարձությունը, ապա 1920-ականներին ձեւավորվում է Տորոնտոյի համայնքը, իսկ 1948-ին ստեղծվում է եկեղեցական հոգաբարձությունը ՝ վկայելով, որ Հայ Եկեղեցին, նույնիսկ սփյուռքում, երբեք չի եղել միայն ծիսական կառույց. այն եղել է ազգային դիմադրության կրող ու ինքնության զենք։

Մինչեւ սեփական տանիք ունենալը, համայնքները դիմել են օտար հյուրընկալությանը՝ պատարագներն անցկացնելով անգլիական եկեղեցիներում։ Բայց շուտով նրանք ոտքի են կանգնում։ 1930-ին Սենթ Քեթրինզում կառուցվում է Կանադայի առաջին էջմիածնապատկան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Մոնրեալի եկեղեցական կյանքը սկսվում է 1948-ին՝ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տիրան Ներսոյանի հովանու ներքո։ 1953-ին օծվում է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցին, կից մշակութային-կրթական հաստատություններով՝ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շաբաթօրյա դպրոց (1956) եւ Սուրբ Խաչ ամենօրյա վարժարան (1978)։

Արդեն 1957-ին Կանադայի իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայ Առաքելական էջմիածնապատկան Եկեղեցին՝ նրան տալով իրավական մարմնի կարգավիճակ։

Կանադայի էջմիածնապատկան թեմի ինստիտուցիոնալ հաստատումը

1967-ին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ Կանադայում հիմնվում է էջմիածնապատկան Եկեղեցու փոխանորդություն՝ առաջնորդությամբ Վաչե եպիսկոպոս Հովսեփյանի։ 1970-ին օծվում է Կանադայի թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

1984-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով հիմնվում է Կանադայի անկախ թեմը։

Սակայն, հակառակ այս ողջ ինստիտուցիոնալ առաջընթացի, երբ թվում էր, թե համակարգը կայունացվում է, հայտնվում է մի հակասական դեմք՝ Արամ Ա Կաթողիկոսը, եւ ոտնատակ է տալիս հենց այդ սկզբունքին։ Ոչ թե մի աշխարհիկ տարր, ոչ թե մի անճանաչելի աշխարհական խմբակ, ոչ թե մի քաղաքական հոսանք, այլ հենց մարդը, ով այսօր ամենաքաղցր բառերով կոչ է անում «միաբանության, միաբանության ու համախմբման...» եւ այսօր հրապարակին հայտարարում է թե Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես միշտ, այս հանգրվանին եւս զորակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որեւէ ոտնձգություն։

Իրականում նա էր առաջինը, ով ոտնձգություն արեց դա Ամենայն Հայոց Կաթողիկոսության դեմ եւ միասնությունը շարունակաբար խեղդամահ է անում։ 21-րդ դարում Կանադայում իր ենթակայությամբ երկրորդ թեմի հիմնումը ոչ այլ ինչ էր, քան հին վեճերի, հակասությունների, անմիաբանության, տարանջատման եւ պառակտումների վերսկսում։

Արամ Ա-ի այս արարքը հենց այն լկտի ձեռագիրն է, որով նա շարունակում է առաջնորդվել՝ պառակտել, բաժանել, տապալել, եւ վերջում՝ մեծարանքով, բեմերից ճամարտակել ու գոռալով հերդրել «միասնակամության ու համախմբվելու»։ Իսկ ո՞ւր է միությունը, երբ հենց ինքդ էս սեպ խրողը։ Եվ դեռ չկա մեկը, որ բարձրայն մի պարզ բան ասի՝ «Նախ դու միացի՛ր, նախ դու հարգիր կանոնները, եւ ապա խոսիր միաբանությունից»։

  • 10:28 / 17 June 2025

Հայաստանում պաշտոնապես առաջին անգամ նշվում է Հայրերի օրը

Հունիսի 17-ին, առաջին անգամ Հայաստանում,  պաշտոնապես նշվում է Հայրերի օրը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է «Հայրի՛կ, սիրում եմ քեզ» խորագրով արշավը։

«Հունիսի 17-ին հրապարակեք լուսանկար, տեսանյութ կամ հուշ Ձեր հայրիկի մասին՝ պատմելով, թե ի՞նչն է դարձնում Ձեր եւ նրա կապը յուրահատուկ ու անփոխարինելի։ Կարող եք կիսվել հին ընտանեկան կադրով, սիրելի պատմությամբ կամ պարզապես ասել մի պարզ, բայց խորիմաստ «Սիրում եմ քեզ, հայրի՛կ»,- արշավի մասին ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

  • 10:13 / 17 June 2025

Ամբողջ գիշեր եւ առավոտյան Իրանն ու Իսրայելը հարվածել են միմյանց

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արեւմուտքում գտնվող իրանական ռազմական թիրախներին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը:

Ըստ այդ տեղեկատվության՝ «այդ ընթացքում հարվածներ են հասցվել «երկիր–երկիր» դասի հրթիռների տասնյակ կայանքների եւ պահեստների»: «Բացի այդ, հարվածներ են հասցվել Իրանի արեւմուտքում գտնվող զենիթային հրթիռային կայանքների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին», - հավելել է մամուլի ծառայությունը:

Իսկ ըստ BBC-ի գիշերվա եւ առավոտյան ընթացքում Թեհրանից ստացվել են պայթյունների մասին տեղեկություններ, սակայն դրանց հետեւանքների մասին մանրամասներ չկան։

Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Այստեղ երկու անգամ հայտարարվել է օդային տագնապ, բայց հետեւանքների մասին տեղեկություններ գրեթե չկան։

  • 10:00 / 17 June 2025

Իջեւանի քաղաքային զբոսայգում 3 հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանը բավարարել է

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջեւան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու եւ հողատարածքները Իջեւան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:

Վերոնշյալ հայցադիմումներից եւս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի  կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական  պահանջն ամբողջությամբ բավարարելու մասին վճիռներ: Վճիռներով դադարեցվել են՝

Տավուշի մարզի Իջեւան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը,

Թատերական փողոցի թիվ 18/6 հասցեում գտնվող՝ 322.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը,

Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 360.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռներն օրինական ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից մեկ ամիս անց:

Հիշեցնենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանողի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում էր ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցրել Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը:

Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել էր Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցումը. հողամասը վերադարձվել էր համայնքին:

Վերոնշյալ 16 հայցադիմումներից եւս մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը եւ դադարեցրել Տավուշի մարզի Իջեւան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք:

 

  • 09:58 / 17 June 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am