Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for June 26, 2025

Calendar
June 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« May
July »

Ո՞վ է խոսում Մայր Աթոռի անունից. հայտարարություն, որը կարո՞ղ է դառնալ քրեական գործի առարկա

2025 թվականի հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակեց Գերագույն Հոգեւոր Խորհրդի հայտարարություն, թվում էր, որ այն արձագանք պիտի գտներ թե՛ հանրային, եւ թե՛ մասնագիտական շրջանակներում, եւ նույնիսկ ցանկացած մտածող մարդու մոտ, քանի որ հայտարարության բովանդակությունն իրավական, սահմանադրական ու պետական-եկեղեցական հարաբերությունների տեսանկյունից առաջ է բերում մի շարք մտահոգիչ եւ վտանգավոր եզրեր։

Չխոսենք նաեւ այն մասին, որ բացարձակ անորոշություն կա թե ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ կազմով է տեղի ունեցել Գերագույն Հոգեւոր Խորհրդի նիստը։ Ուստի հայտարարությունը ակնհայտ կասկածի տեղիք է տալիս՝ արդյո՞ք այն արտահայտում է հավաքական խորհրդի որոշումը, թե՞ պարզապես գրվել է որեւէ մեկի գրասենյակում՝ չբխելով կանոնակարգված եկեղեցական նիստի ընթացակարգից։ Ցանկության դեպքում, ոճաբաններն, կարող են համեմատական վերլուծությամբ պարզել՝ արդյո՞ք այս հայտարարության լեզվաոճական հատկանիշները համընկնում են նախորդ նմանատիպ նյութերի հեղինակների ձեռագրի հետ (հայտարարության ոճաբանական կառուցվածքն ակնհայտորեն մատնում է հեղինակի ինքնությունը)։ Առավել եւս Գերագույն Հոգեւոր Խորհրդի նիստը մասնակիցների վերաբերյալ որեւէ տեղեկատվության բացակայությունը հավելյալ մթնշաղ է գցում այդ մարմնի որոշումների լեգիտիմության վրա։

Ավելին՝ արդեն իսկ նախորդիվ անդրադարձել ենք  Գերագույն Հոգեւոր Խորհրդի անցյալ ու ներկայիս կազմի լեգիտիմության հարցին։ Համաձայն երջանկահիշատակ Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հրապարակային դիրքորոշման՝ այդ խորհուրդը ձեւավորվել է առանց Ազգային եկեղեցական ժողովի, թեմերի եւ համայնքների գործուն մասնակցության ու հավանության, ինչը այնպիսի ինստիտուցիոնալ խախտում է, որ Պատրիարք Մեսրոպը բացահայտորեն հանդես էր եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին գրված բաց նամակով՝ հայտարարելով Գերագույն Հոգեւոր Խորհրդի կազմի ոչ կանոնական բնույթի մասին։

Հուսկ, նման պարագայում ցանկացած պաշտոնական հայտարարություն, եթե այն բխում է փաստացի լեգիտիմություն չունեցող մարմնից, չի կարող ներկայացվել որպես ամբողջ Եկեղեցու խոսք կամ դիրքորոշում։ Այդ հայտարարությունը, դրանով իսկ, զրկվում է բարոյա-հոգեւոր եւ իրավական վստահելիությունից։

Մայր Աթոռի վերջին շրջանի հայտարարություններին ականջալուր ու ականատես լինելով, ակնհայտ է դառնում մտահոգիչ օրինաչափություն՝ գրեթե բոլոր արձագանքներում ձեւակերպվում են պնդումներ, որոնք ուղղակիորեն կասկածի տակ են դնում ՀՀ իրավապահ մարմինների գործողությունների լեգիտիմությունը։ Սա հատկապես վտանգավոր է այն առումով, որ երբ իրավական գործընթացները դեռ ընթացքի մեջ են, բայց Մայր Աթոռը ոչ միայն կողմնակալ պաշտպանություն է ցուցաբերում կոնկրետ անձի նկատմամբ, այլեւ հրապարական ոճով ազդում է գործի ընթացքի վրա՝ հենվելով ոչ թե իրավական փաստարկների, այլ զգայական եւ քաղաքական ենթատեքստերի վրա։ Նման գործելաոճը անթույլատրելի է թե՛ եկեղեցական արժանապատվության, եւ թե՛ սահմանադրական կարգի պահպանության տեսանկյունից։

Հիշեցնե՛նք, որ 17-րդ հոդվածը հստակ սահմանում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Սակայն Մայր Աթոռը եւ հայտարարության հեղինակը՝ այս դեպքում իբր թե Գերագույն Հոգեւոր Խորհրդը, իրենց խոսքում հստակորեն պաշտպանում են «սառեցված» Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, նախքան դատարանի կողմից որեւէ օրինական որոշման կայացումը։ Նշենք նաեւ, որ նախորդիվ նույն ոճով պաշտպանվում էր Սամվել Կարապետյանը, ով նույնպես կալանավորված է եւ իրավական գործընթացները դեռ ընթացքի մեջ են։ Սա ինքնին հակասում է ոչ միայն իրավունքի գերակայության, այլեւ քրեական դատավարության հիմնարար սկզբունքներին եւ կարող է իրավական հարթության մեջ դիտարկվել որպես հրապարակային միջամտություն արդարադատությանն ու հասարակական կարծիքի ձեւավորմանը։

Անհերքելի է նաեւ այն հանգամանքը, որ այս հայտարարությունը արվում է զգայուն քաղաքական գործընթացների խորապատկերին՝ այն պահին, երբ իրավապահ մարմինները վարում են նախաքննություն ահաբեկչական գործողության միջոցով իշխանության յուրացման՝ պետական հեղաշրջման նախապատրաստման վերաբերյալ։ Սա որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես «հակաեկեղեցական արշավ» կամ «դատապարտելի դիտավորություն», ինչպես օգտագործված է հայտարարության մեջ, այլ՝ որպես իրավական գործընթաց՝ ըստ պետության կողմից ստանձնած Սահմանադրական պարտականությունների։ Իսկ այն, որ եկեղեցին նման ծանր պահի քաղաքական գնահատական է տալիս ու հրապարակավ իր համակրանքը հայտնում նախաքննության փուլում գտնվող անձանց, փաստացի նշանակում է քաղաքական ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա՝ խախտելով իշխանությունների տարանջատման եւ պետականության կայունության սկզբունքը։

  • 18:52 / 26 June 2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը)»,- նշեցին դատախազությունից:

  • 17:06 / 26 June 2025

Զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի եւ էական աճ ունենք. Փաշինյանը գիշերել է Գորիսում ու Մեղրիում (տեսանյութ)

«Պատկերացրեք, որ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է այն պայմաններում, երբ Գորիսն իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավականին առաջատար դիրքեր ունի Երեւանից ու Գյումրիից հետո: Եթե ոչ 3-րդը, գոնե 4-րդ, 5-րդ հյուրանոցային տնտեսությունն ունի»,- ասաց նա եւ ընդգծեց, որ դա արդյունք է այն բանի, որ Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրումներ են արվել», հունիսի 26-ի կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի եւ էական աճ կա, որի ֆիզիկական արտահայտությունը վարչապետն ու իր  ընտանիքը զգացել են։

«Վերջին իմ այցը Գորիս ցույց տվեց, որ քաղաքի կենտրոնն առնվազն հասել է այն տեսքի, որ  շատ մեծ տպավորություն կարող է թողնել զբոսաշրջիկների վրա: Իհարկե, մասնավոր հատվածի մեր գործընկերներն էլ արձագանքել են՝ Գորիսում արդեն բավականին լավ հյուրանոցներ կան»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ բազմիցս եղել է Մեղրիում, բայց առավել եւս վարչապետի կարգավիճակում ոչ մի անգամ չի գիշերել այնտեղ, քանի որ համապատասխան հյուրանոց չկար, որ հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ:

«Այս տարի առաջին անգամն է, որ ես Մեղրիում գիշերել եմ, որովհետեւ այնտեղ նորաբաց հյուրանոց կա: Սրանք ազդակներ են, որոնք պետք է ճիշտ ներկայացնենք, եւ կարծում եմ՝ կարեւոր ազդակներ են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ տնտեսական ակտիվության նոր ցուցանիշներ են արձանագրվում:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն արձագանքեց՝ կառավարության քաղաքականությունները ոչ միայն էապես փոխվել են այս ոլորտում, այլեւ եղել են համահունչ գործարար միջավայրին, այն է՝ կառավարությունը ստեղծել է կառուցվածք, գործարար միջավայրը՝ ռեստորաններ, խանութներ, հյուրանոցներ։

  • 14:39 / 26 June 2025

Ֆլեշ-մոբ՝ ի պաշտպանություն Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի․ վարչապետը խոստացել է անաչառ քննություն

«Ֆեյսբուք» սոցիալական հարթակում ֆլեշ-մոբ է սկսվել  ի պաշտպանություն Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի։

Օգտատերերը տարածում են Գոռ Մինասյանի լուսանկարը՝ «Ազատություն Գոռին» գրառմամբ։

Հիշեցնենք, վերջինիս նկատմամբ, 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):

Գոռ Մինասյանը  դատարանի որոշմամբ 2 ամիս ժամկետով կալանավորվել է։  Նա չի ընդունում  ներկայացված մեղադրանքը:

Իսկ օգտատեր Անգելինա  Գալստյանը տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու գրել․

«Այսօր անձամբ խոսեցի Գոռի անօրինական կալանքի մասին մանրամասն, նկարագրեցի անձնական հովանավորչությունը եվ խնդրեցի անձամբ հետամուտ լինի այս գործին։ Պատասխանը եղավ՝ դրական , որի համար շնորհակալ եմ, ասեց՝ որ ճանաչում է  Գոռին, տպավորված է դրական, խոստացավ անաչառ քննություն։

Աստված Առաջ

Գոռի հարցը ամենաբարձր տրիբունայով է լուծվելու»։

 

 

 

  • 13:18 / 26 June 2025

Նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ճակատագրական լինել. հունիսի 26-ը՝ թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամիջոցների չարաշահման, դրանց ապօրինի շրջանառության հետեւանքով առաջացած խնդիրներն ավելի արդիական ու տեսանելի են դարձել: Շահագրգիռ գերատեսչությունների՝ իրավապահ մարմինների, առողջապահական ոլորտի, կրթության եւ սոցիալական ծառայությունների համագործակցությամբ մշակվել եւ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որում ներառված են միջոցառումներ՝ խնդրի հաղթահարմանն ուղղված բոլոր ուղղություններով:

Համագործակցելով գործընկեր պետական կառույցների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ` առողջապահության նախարարությունը շարունակում է զարգացնել թմրամիջոցներից կախվածության բուժման համալիր ծառայությունները, ինչպես նաեւ հանրային իրազեկման եւ նախազգուշացման նախաձեռնությունները։

Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետեւանքներով։ Այն օգտագործողը կարճ ժամանակում կորցնում է`

ֆիզիկական առողջությունը.

հոգեկան առողջությունը.

հմտությունները.

հետաքրքրությունները:

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, քանի որ դրանց գործածման հետեւանքով շատ արագ է ձեւավորվում կախվածության համախտանիշ։ Դրանք դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ`

դիմադրողականության անկում.

օրգանիզմի աճի եւ զարգացման դանդաղում.

կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում.

հորմոնալ խանգարումների արդյունքում` վերարտադրողական համակարգի ախտահարում.

քրոնիկ ինտոքսիկացիայի պատճառով ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը, առավելապես` սրտանոթային եւ նյարդային համակարգերը, ինչպես նաեւ լյարդը։

Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության համար։

Զե՛րծ մնացեք թմրամիջոցներ գործածելուց. դրանք վտանգավոր են առողջության եւ կյանքի համար։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ճակատագրական լինել:

 

 

 

 

 

  • 12:01 / 26 June 2025

Հերթական վարժական հավաքները կկազմակերպվեն օգոստոսից մինչեւ հոկտեմբեր

ՀՀ կառավարությունը  հունիսի 26-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում ընդունեց, ըստ որի  պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ:

Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

Որոշման երկու կետեր գաղտնի են։

  • 11:54 / 26 June 2025

Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ պարգեւատրում ուժային ու իրավապահ կառույցների աշխատակիցներին

«Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, եւ, բնականաբար, կանխվել է նաեւ պլանի իրագործումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»,-հունիսի 26-ի կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ ՀՀ նախագահի հետ եւ կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՆԳՆ-ի, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգեւատրման եւ պետական պարգեւի: Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետեւ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, եւ ես այս պահին չունեմ որեւէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից:

Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, եւ հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»,- մասնավորապես նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հետեւել է սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներին ու իր համար կարեւոր մի շեշտադրում առանձնացրեց։

«Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել: Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյո՞ք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը:

Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձեւով ձեւակերպել: Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,-իր միտքը եզրափակեց վարչապետը:

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

  • 11:43 / 26 June 2025

Ովքե՞ր են կալանավորվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի .

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է։  Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի փոխանցմամբ՝ որոշումը կբողոքարկվի։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է հունիսի 25-ին  «ՀՀ-ում աhաբեկչшկան եւ իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Երկու ամսով կալանավորվել է նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը։ Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը ավարտվել է։ Որոշումը կհրապարակվի այսօր։

Դատարանը բավարարել է բլոգեր Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը եւ ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվել են երկու ամսով։

ՀՀ քննչական կոմիտեն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների տանն իրականացվել էին խուզարկություններ։

  • 10:56 / 26 June 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am