Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
Եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը կամ «քաղբանտարկյալի» հռետորաբանության վտանգները
Politics 10:40 / 05 August 2025

2025թ. հուլիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում խիստ քննադատության էր ենթարկվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը ուժի մեջ թողնելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ դատարանի որոշումը որակվում է որպես «ապօրինի», իսկ կալանավորումը՝ որպես «խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն», և առանց իրավական հիմնավորման պահանջվում է անհապաղ վերացնել այն։

Նման բովանդակությամբ հայտարարությունն առաջ է բերում մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հուզական կամ բարոյական դաշտում, այլ նաև՝ իրավական և եկեղեցաբանական համատեքստերում՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ կարգավորված ՀՀ դատական համակարգի անկախությունը, ինչպես նաև Հայ Եկեղեցու դերի և սահմանափակումների ինստիտուցիոնալ ընկալումը։

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածն անկասկած և հստակորեն ամրագրում է, որ «դատարանները անկախ են և ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքներին»։ Այս դրույթը ենթադրում է, որ դատական ակտերի օրինականության կամ ապօրինության գնահատումը ենթակա է միայն օրինական ընթացակարգերի՝ բողոքարկման, վերաքննության կամ վճռաբեկ դատավարության միջոցով, այլ ոչ՝ հրապարակային, զգացմունքային կամ պոռոտախոս քաղաքականացված, հակա իրավական հայտարարությունների։

Երբ պետական կամ հոգևոր կառույցները հրապարակայնորեն ու կտրուկ ձևակերպումներով դատական որոշումներ են որակում որպես «ապօրինի», այն՝ նվազագույնը, կարող է ընկալվել որպես միջամտություն դատական իշխանության լիազորություններին։ Այս առումով պետության արձագանքի բացակայությունն ինքնին մտահոգիչ է․ պետությունը պարտավոր է, սահմանադրական և օրենսդրական հիմքով, պաշտպանել դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը՝ այդ թվում՝ իրավական պատասխան տալով նմանօրինակ հայտարարություններին։

Հայտարարության մեջ օգտագործված ձևակերպումները՝ «ապօրինի դատական ակտ», «եկեղեցահալած քաղաքականություն», «պատժողական գործողություն», որևէ հրապարակային իրավական հիմնավորում չունեն և չեն աջակցվում փաստական տվյալներով։ Նման գնահատականները կարող են համարվել իրավականորեն խոցելի, անգրագետ ու հիմնազուրկ՝ չբխելով իրավական ընթացակարգերից։ Ավելին՝ եթե նման հայտարարություններն ունեն դիտավորություն՝ ազդելու դատական գործընթացների վրա կամ խարխլելու հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, ապա պարտադիր է նաև գնահատել դրանց իրավական հետևանքների անհրաժեշտությունը՝ ինչպես վարչական, այնպես էլ օրենսդրական դաշտում։

Հայ Եկեղեցին՝ որպես հոգևոր կառույց, գործում է ոչ միայն աստվածաշնչյան արժեքների հիմքով, այլև՝ իր կանոնական իրավունքի և կանոնադրական կարգերի ներքո։ Այդ պատճառով, հիմնարար նշանակություն ունի հասկանալ՝ երբ է Հայ Եկեղեցին ընդունում որևէ հոգևորականի քաղաքականությամբ զբաղվելու փաստը որպես կանոնադրական խախտում, և երբ՝ ոչ։ Ավելին՝ արդյո՞ք նման գործունեության փաստը ընդհանրապես համարվում է խախտում։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս ներքին հակասությունները։

Օրինակ՝ վերջերս մի քահանան կարգալույծ արվեց՝ Մայր Աթոռի պնդմամբ՝ քաղաքական քարոզչությամբ զբաղվելու համար։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կամ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Եկեղեցու մոտեցումը ակնհայտորեն այլ է։ Թեև Գալստանյանը «սառեցվել» է ծառայությունից, սակայն Միքայել արքեպիսկոպոսը չի «սառեցվել» ու շարունակել է պաշտոնավարել։ Այս իրավիճակը ակամայից առաջ է բերում հետևյալ օրինաչափ հարցը՝ ինչո՞ւ մեկ հոգևորականի պարագայում կիրառվում է ամենախիստ պատիժը, իսկ մյուս դեպքերում՝ ոչ կամ մասնակիորեն։

Որոշ խմբեր, անհատներ, նշված հոգևորականներին դիտարկում են որպես «քաղբանտարկյալներ»։ Միջազգային իրավունքի մեջ «քաղբանտարկյալ» է համարվում այն անձը, որը կալանավորվել է իր՝ քաղաքական հայացքների, իշխանություններին քննադատելու, խաղաղ ցույցերին մասնակցելու կամ կազմակերպելու, կամ քաղաքական շարժումներին անդամակցելու պատճառով։

Եթե ընդունում ենք, որ տվյալ հոգևորականներն իսկապես քաղբանտարկյալներ են, ապա փաստացի ընդունում ենք նաև, որ նրանք զբաղվել են քաղաքական գործունեությամբ։ Իսկ եթե այո՛, ապա տրամաբանորեն՝ նրանք ևս պետք է ենթարկվեն նույն կանոնական պատժին եկեղեցու կողմից, ինչպես նախկինում կարգալույծ արված հոգևորականը։ Հակառակ դեպքում Հայ Եկեղեցու ներսում գործում են տարբեր չափանիշներ՝ ըստ անձի հանրային կարգավիճակի, եկեղեցական աստիճանի, ազդեցության կամ Կաթողիկոսական քմահաճության ուղղակի ընկալման։

Բացի այդ, Միքայել արքեպիսկոպոսի և Բագրատ արքեպիսկոպոսի նկատմամբ հարուցված գործերը իրավական առումով շատ ավելի ծանր բնույթ ունեն։ Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի՝  նրանց առաջադրված են հետևյալ մեղադրանքները․ Կրոնական ատելության հրահրում, Սահմանադրական կարգի տապալում, Զանգվածային անկարգությունների ու Ահաբեկչության կազմակերպում, Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն։

Սա նշանակում է, որ գործերը վերաբերում են ոչ թե պարզապես քաղաքական հայացքների արտահայտմանը, այլ՝ պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված ենթադրյալ գործողություններին։ Այս պարագայում, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այնպես էլ՝ հոգևորականը՝ ցանկացած աստիճանի, պետք է ենթարկվի իրավական ընթացակարգին՝ առանց բացառության։ Իրավունքը ճանաչում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ, և սա վերաբերում է անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մի շարք այլ կառույցների՝ «անհապաղ ազատ արձակելու» հրապարակային կոչերը, երբ դատական գործընթացը դեռ ընթանում է, չի կարելի դիտարկել որպես պարզ կարծիք։ Դրանք պարունակում են դատարանի անկախության դեմ ուղղված ճնշման տարրեր և հակասում են Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքին։

Այսօրինակ միջամտությունները՝ առանց օրինական հիմքի կամ փաստացի գնահատման, իրավական պետության համար վտանգավոր նախադեպ են և պետք է ենթարկվեն իրավական պատասխանատվության։ Պետությունը պարտավոր է չլռել, այլ՝ գործել իրավաչափ ձևով։ Ապահովել իրավական ընթացակարգերի նկատմամբ հարգանքը՝ նման հայտարարությունները որպես դատարանի աշխատանքի վրա ազդելու փորձ որակելը, ոչ միայն օրինական, այլ նաև անհրաժեշտ քայլ է։ Երբ հնչող հայտարարությունները դուրս են գալիս փաստերի և իրավունքի տիրույթից ու դառնում են հուզական կամ քարոզչական գործիք, հասարակությունը կորցնում է վստահությունը թե՛ դատարանի, թե՛ եկեղեցու, և թե՛ պետական համակարգի նկատմամբ։ Մանիպուլյատիվ հռետորաբանությունը խաթարում է նաև Հայ Եկեղեցու ինստիտուցիոնալ՝ արդեն որոշ բարձրաստիճան հոգևորականների կողմից խաթարված հեղինակությունը՝ ի ցույց դնելով անհավասար չափանիշներ։

Ոչ ոք՝ անկախ հոգևոր, աշխարհիկ, ֆինանսական կարգավիճակից, չպետք է արտոնյալ լինի օրենքի առաջ։ Եթե Եկեղեցին ցանկանում է պահպանել իր բարոյական և հասարակական հեղինակությունը, նրա հայտարարությունները պետք է լինեն իրավաչափ, հավասարակշռված, չեզոք և պատասխանատու, այլ ոչ թե՝ կողմնակալ ու ճնշող։

Հիշեցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ՝ մինչև նրա մեղավորությունը դատական կարգով ապացուցվի։

 

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

Marzernews-1

Tags Բագրատ սրբազան Միքայել Աջապահյան եկեղեցի Սահմանադրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
12:00 / 25 September 2026
Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
11:23 / 25 September 2026
Ադամ Շիֆը համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
15:27 / 22 September 2026
Calendar
August 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« July
September »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am