Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մայիս 6, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մայիս 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Ապրիլ
Հունիս »

Ի՞նչ է սիրում եւ ինչո՞ւմ է թերանում ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը (տեսանյութ)

Կայուն զարգացման բանաձեւը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական փոշու նվազեցումը՝ թնդանոթներով, ջրի կառավարման պատասխանատվություն, ալկոհոլի պատահական թեստավորում ԶՊՄԿ-ում, աշխատանքի անվտանգություն, բարեգործությունից՝ սոցիալական ծրագրեր․ այս եւ այլ հետաքրքիր հարցերի է անդրադարձել ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը՝ «Սյունիք Թիվի» հեռուստաընկերության «Սպասված հանդիպում»  հաղորդաշարի տաղավարում։

  • 20:09 / 06 մայիսի 2024

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:

 

  • 19:42 / 06 մայիսի 2024

Մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ  Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնականը՝ կարեւորելով նախատեսվող  երկկողմ հանդիպումը, հայտարարել է, որ  քննարկման շատ հարցեր կան, եւ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի։

«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին -խմբ․) նախագահն անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։ Դրանից հետո տեղի կունենա երկկողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ ավանդական բարեկամական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալվում է, բաց կքննարկվեն ղեկավարների միջեւ։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Ուշակով հիշեցրել է, որ Երեւանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությունում, թեեւ դեռ դուրս չի եկել դրանից։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ ՀՀ-ն միեւնույն ժամանակ չի մասնակցում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին եւ պատրաստվում է ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորումից։

ՌԴ նախագահի օգնականը կուտակված հարցերի թվին է դասել Արեւմուտքի հետ Հայաստանի կողմից երկխոսություն զարգացնելը, ներառյալ՝ Եվրամիությանն անդամակցելու տարբերակների դիտարկումը, եւ ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը, որոնք ըստ նրա, երկու երկրների առաջնորդների միջեւ քննարկման կարիք ունեն։

Խոսելով Պուտինի եւ Փաշինյանի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ քաղաքական գործիչները բավական երկար ժամանակ չեն հանդիպել․ վերջին անձնական շփումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

  • 19:38 / 06 մայիսի 2024

Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ մայիսի 7-ին կշարունակվի երթը դեպի Երեւան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 6-ին, ավարտեցին երթը դեպի Երեւան։ Նրանք կգիշերեն Սոլակ գյուղում։ Այս մասին հայտարարեց երթը գլխավորող Բագրատ Սրբազանը։

«Մեքենաները սպասում են, կնստենք մեքենաները, 10 կմ ճանապարհ կա դեռ, մեքենաներով կգնանք Սոլակ գյուղ, որտեղ հատուկ տեղ է հատկացված։ Ավելի լայն տեղ էր հատկացված, բայց մեր տեղեկություններով տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի ժողովրդավար երկրում․ եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Օրհնվեք»,- իր խոսքում նշեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երեւան։ Նրանք Երեւան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

  • 19:31 / 06 մայիսի 2024

Փաշինյանն ասուլիս կտա․ մի քանի լրատվամիջոցներ չեն մասնակցի

Վաղը՝ մայիսի 7-ին՝ Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ ասուլիսը կմեկնարկի ժամը 12:00-ին: Մի քանի լրատվամիջոց հայտարարել են, որ չեն մասնակցի ասուլիսին։ «Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս եւ խմբագիրներս, տեղեկացնում ենք,  որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» եւ «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:

Ելնելով այդ սպառնալիքներից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի  ասուլիսին եւ ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Newday.am - Անի Գեւորգյան

Yerkir.am- Վահե Սարգսյան

Armday.am - Տաթեւ Այվազյան

Lurer.com- Սյուզի Բադոյան

Past.am - Արտակ Ճաղարյան»

  • 19:24 / 06 մայիսի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am