ԵԱՀԿ գործող ղեկավարը կայցելի Հայաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Յան Բորգը մայիսի 13-ին կայցելի Հայաստան։
Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բորգը Երեւանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։
«Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվելու է ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, ինչն ընդգծում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը եւ հակամարտությունների կարգավորմանն աջակցելու եւ խթանելու հարցում կազմակերպության անփոփոխ հանձնառությունը»,- ասվում է հաղորդման մեջ։
Քիչ անց կսկսվի համազգային հանրահավաքը․ կարեւոր ուղերձներ են սպասվում
Երեւանում, այս պահին՝ Մատենադարանի դիմացից մեկնարկել է երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու , Հանուն Հայրենիքի համազգային հանրահավաքին։
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում եւ հարակից բնակավայրերում: Ըստ հայտարարության՝ իրազեկման երթից հետո ավտոերթը ուղեւորվել է Երեւան, միանալու Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ին կայանալիք հանրահավաքին:
Շարժման առաջնորդ Բագրատ արբազանը հայտարարել է, որ այսօր, մայիսի 12-ին, կարեւոր ուղերձներ են հնչելու հանրահավաքի ընթացքում:
Գազամատակարարման դադարեցում Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի մարզերի մի քանի համայնքներում եւ Երեւանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» Dպ 700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով մայիսի 13-ին ժամը 09։00-ից մինչեւ մայիսի 14-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի գազասպառողների, նշված տարածաշրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 13-ին ժամը 09։30-ից մինչեւ մայիսի 14-ը ժամը 19։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի կենտրոնական թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 13-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 16:00-ն, կդադարեցվի Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան եւ Ջրաշեն թաղամասերի գազասպառողների, ինչպես նաեւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Մայիսի 13-ին ժամը 13:00-ից մինչեւ ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ.Պապյան փողոցի թիվ 1, 13, Հ.Ավետիսյան փողոցի թիվ 2, 2ա, 4, 6, 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Մայիսի 14-ին ժամը 09:00-ից մինչեւ մայիսի 15-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի եւ Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ռուսական զորքը դուրս է գալիս Սյունիքից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ «Sputnik Արմենիայի» տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։
Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին հայտնել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: