Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մայիս 10, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մայիս 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Ապրիլ
Հունիս »

Մեկնարկում է Բագրատ սրբազանի հրավիրած հանրահավաքը. օր երկրորդ

Հանրապետության հրապարակում, մայիսի 10-ին, ժամը 18.30 կմեկնարկի  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հրավիրած հանրահավաքը։

Առավոտվանից՝  Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ սրբազանը կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ, կոչ անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը եւ թույլ չտալ հայրենիքի կորուստ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին կայացած հանրահավաքում Բագրատ սրբազանը հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, դասադուլ եւ գործադուլի կոչեր էր արել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ազգային ժողովի 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները  խորհրդարանում սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց։

  • 18:44 / 10 մայիսի 2024

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս

Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացներին։

այիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։

«Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության եւ նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը եւ բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,-նշեց նա։

  • 18:29 / 10 մայիսի 2024

Ո՞ր համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչում ելույթ կունենա Հայաստանը

Երեկ՝ մայիսի 9-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցել էր եզրափակիչ փուլ։ Այն տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին։

Հայաստանը եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի է դարձել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաջորդող վիճակահանության ժամանակ:

«Լադանիվա» խումբը ներկայանում է «Ժակո» երգով:

Մրցույթը կբացի Շվեդիան եւ կեզրափակի Ավստրիան։

  • 18:24 / 10 մայիսի 2024

Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը բաց է, Սյունիքում փակ ճանապարհներ չկան

Ինչպես տեղեկացնում է Marzer.am-ի թղթակիցը, Սյունիքում այս պահին փակ ճանապարհներ չկան։ 

Ըստ  թղթակցի՝ մի քաննի հոգի իրենց ավտոմեքենաներով փորձել են ճնապարհը փակել Գորիսի հատվածում, սակայն 10-15 րոպե անց ճանապարհը բացվել է ու երթեւեկությունը վերականգնվել է։

 

  • 14:07 / 10 մայիսի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am