ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Յան Բորգը մայիսի 13-ին կայցելի Հայաստան։
Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բորգը Երեւանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։
«Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվելու է ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, ինչն ընդգծում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը եւ հակամարտությունների կարգավորմանն աջակցելու եւ խթանելու հարցում կազմակերպության անփոփոխ հանձնառությունը»,- ասվում է հաղորդման մեջ։
0 Մեկնաբանություն