Երեւանում առավոտյան ժամը 8-ից, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի կոչով, սկսել են անհնազանդության ցույցերը։
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում ակցիայի մասնակիցները չոր խոտի տուկեր են շաղ տվել՝ փորձելով այդպիսով կաթվածահար անել երթեւեկությունը:
Սայաթ-Նովա փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր եւ սեւ բերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում փողոը փակած քաղաքացիներին:
Այստեղ քշքշոց սկսվեց, որի ընթացքում 24-news.am-ի լրագրող Մերի Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ, նա ուշաթափվեց։
Ոստիկանները ուժ կիրառելով փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասնակից քաղաքացիներին։
Ժամը 09.48-ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ։
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու եւ նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով»:
0 Մեկնաբանություն