Հայ Rus Eng
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
13:07 / 15 նոյեմբերի 2025
Սպասվում են կարճատեւ անձրեւներ
12:56 / 15 նոյեմբերի 2025
«Ոչ մի վատ բան չասեք իրեն»․ Տեր Արամը՝ հավատացյալներին (տեսանյութ)
14:29 / 26 հոկտեմբերի 2025
«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու» գոռացող քաղաքացու բերանը  ոստիկանները փակեցին (տեսանյութ)
11:38 / 26 հոկտեմբերի 2025
Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում․ տեղում աշխատում է marzer.am-ի թողարկիչ խմբագիրը
11:08 / 26 հոկտեմբերի 2025
Մեր փրկիչը․ ինչպես են Հովհաննավանքում դիմավորել Փաշինյանին (տեսանյութ)
11:05 / 26 հոկտեմբերի 2025
Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցում Էջմիածնում (տեսանյութ)
10:52 / 26 հոկտեմբերի 2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ եղած հոգևորականի մատուցած պատարագին. aravot.am .ՈՒՂԻՂ
10:40 / 26 հոկտեմբերի 2025
Ո՞վ է ղեկավարելու իշխող կուսակցության նախընտրական շտաբը
10:35 / 26 հոկտեմբերի 2025
Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան (տեսանյութ)
09:56 / 26 հոկտեմբերի 2025
Ո՞ր ոլորտներն է համակարգելու Դավիթ Խուդաթյանի նոր խորհրդականը
22:22 / 24 հոկտեմբերի 2025
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՏԵՐ ԹԱԴԵՆ ԽՈՍԵՑ
20:09 / 01 հոկտեմբերի 2025
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
11:52 / 23 սեպտեմբերի 2025
Հայաստանի մանկատներում 366 անչափահաս է ապրում
13:10 / 08 սեպտեմբերի 2025
Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում.. բաց նամակ Գարեգին Բ-ին
12:56 / 08 սեպտեմբերի 2025
Սրբազան Հա՛յր, դուք ամաչելու ոչինչ չունեք․ ովքեր պիտի ամաչեին՝ չեն ունեցել ո՛չ ամաչելու կարողությունը, ո՛չ ամոթի զգացումը և ո՛չ էլ բարոյականություն․ բաց նամակ Պարգև Սրբազանին
11:15 / 27 օգոստոսի 2025
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի կալանքը երկարաձգվեց․ դատական նիստը՝ ֆոտոշարքով
17:31 / 13 օգոստոսի 2025
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է
17:58 / 11 օգոստոսի 2025
Հայտնի է Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի դատական առաջին նիստի օրը
16:50 / 09 օգոստոսի 2025
Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. armenpress.am
13:45 / 06 օգոստոսի 2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձանցից մեկը պայմանական վաղաժամկետ ազատված ցմահ դատապարտյալ է
11:05 / 05 օգոստոսի 2025
Օրվա լրահոսը
Եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը կամ «քաղբանտարկյալի» հռետորաբանության վտանգները
Քաղաքական 10:40 / 05 օգոստոսի 2025

2025թ. հուլիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում խիստ քննադատության էր ենթարկվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը ուժի մեջ թողնելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ դատարանի որոշումը որակվում է որպես «ապօրինի», իսկ կալանավորումը՝ որպես «խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված պատժողական գործողություն», և առանց իրավական հիմնավորման պահանջվում է անհապաղ վերացնել այն։

Նման բովանդակությամբ հայտարարությունն առաջ է բերում մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն հուզական կամ բարոյական դաշտում, այլ նաև՝ իրավական և եկեղեցաբանական համատեքստերում՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ կարգավորված ՀՀ դատական համակարգի անկախությունը, ինչպես նաև Հայ Եկեղեցու դերի և սահմանափակումների ինստիտուցիոնալ ընկալումը։

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածն անկասկած և հստակորեն ամրագրում է, որ «դատարանները անկախ են և ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքներին»։ Այս դրույթը ենթադրում է, որ դատական ակտերի օրինականության կամ ապօրինության գնահատումը ենթակա է միայն օրինական ընթացակարգերի՝ բողոքարկման, վերաքննության կամ վճռաբեկ դատավարության միջոցով, այլ ոչ՝ հրապարակային, զգացմունքային կամ պոռոտախոս քաղաքականացված, հակա իրավական հայտարարությունների։

Երբ պետական կամ հոգևոր կառույցները հրապարակայնորեն ու կտրուկ ձևակերպումներով դատական որոշումներ են որակում որպես «ապօրինի», այն՝ նվազագույնը, կարող է ընկալվել որպես միջամտություն դատական իշխանության լիազորություններին։ Այս առումով պետության արձագանքի բացակայությունն ինքնին մտահոգիչ է․ պետությունը պարտավոր է, սահմանադրական և օրենսդրական հիմքով, պաշտպանել դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը՝ այդ թվում՝ իրավական պատասխան տալով նմանօրինակ հայտարարություններին։

Հայտարարության մեջ օգտագործված ձևակերպումները՝ «ապօրինի դատական ակտ», «եկեղեցահալած քաղաքականություն», «պատժողական գործողություն», որևէ հրապարակային իրավական հիմնավորում չունեն և չեն աջակցվում փաստական տվյալներով։ Նման գնահատականները կարող են համարվել իրավականորեն խոցելի, անգրագետ ու հիմնազուրկ՝ չբխելով իրավական ընթացակարգերից։ Ավելին՝ եթե նման հայտարարություններն ունեն դիտավորություն՝ ազդելու դատական գործընթացների վրա կամ խարխլելու հանրային վստահությունը դատարանների նկատմամբ, ապա պարտադիր է նաև գնահատել դրանց իրավական հետևանքների անհրաժեշտությունը՝ ինչպես վարչական, այնպես էլ օրենսդրական դաշտում։

Հայ Եկեղեցին՝ որպես հոգևոր կառույց, գործում է ոչ միայն աստվածաշնչյան արժեքների հիմքով, այլև՝ իր կանոնական իրավունքի և կանոնադրական կարգերի ներքո։ Այդ պատճառով, հիմնարար նշանակություն ունի հասկանալ՝ երբ է Հայ Եկեղեցին ընդունում որևէ հոգևորականի քաղաքականությամբ զբաղվելու փաստը որպես կանոնադրական խախտում, և երբ՝ ոչ։ Ավելին՝ արդյո՞ք նման գործունեության փաստը ընդհանրապես համարվում է խախտում։ Այստեղ է, որ ի հայտ են գալիս ներքին հակասությունները։

Օրինակ՝ վերջերս մի քահանան կարգալույծ արվեց՝ Մայր Աթոռի պնդմամբ՝ քաղաքական քարոզչությամբ զբաղվելու համար։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կամ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Եկեղեցու մոտեցումը ակնհայտորեն այլ է։ Թեև Գալստանյանը «սառեցվել» է ծառայությունից, սակայն Միքայել արքեպիսկոպոսը չի «սառեցվել» ու շարունակել է պաշտոնավարել։ Այս իրավիճակը ակամայից առաջ է բերում հետևյալ օրինաչափ հարցը՝ ինչո՞ւ մեկ հոգևորականի պարագայում կիրառվում է ամենախիստ պատիժը, իսկ մյուս դեպքերում՝ ոչ կամ մասնակիորեն։

Որոշ խմբեր, անհատներ, նշված հոգևորականներին դիտարկում են որպես «քաղբանտարկյալներ»։ Միջազգային իրավունքի մեջ «քաղբանտարկյալ» է համարվում այն անձը, որը կալանավորվել է իր՝ քաղաքական հայացքների, իշխանություններին քննադատելու, խաղաղ ցույցերին մասնակցելու կամ կազմակերպելու, կամ քաղաքական շարժումներին անդամակցելու պատճառով։

Եթե ընդունում ենք, որ տվյալ հոգևորականներն իսկապես քաղբանտարկյալներ են, ապա փաստացի ընդունում ենք նաև, որ նրանք զբաղվել են քաղաքական գործունեությամբ։ Իսկ եթե այո՛, ապա տրամաբանորեն՝ նրանք ևս պետք է ենթարկվեն նույն կանոնական պատժին եկեղեցու կողմից, ինչպես նախկինում կարգալույծ արված հոգևորականը։ Հակառակ դեպքում Հայ Եկեղեցու ներսում գործում են տարբեր չափանիշներ՝ ըստ անձի հանրային կարգավիճակի, եկեղեցական աստիճանի, ազդեցության կամ Կաթողիկոսական քմահաճության ուղղակի ընկալման։

Բացի այդ, Միքայել արքեպիսկոպոսի և Բագրատ արքեպիսկոպոսի նկատմամբ հարուցված գործերը իրավական առումով շատ ավելի ծանր բնույթ ունեն։ Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի՝  նրանց առաջադրված են հետևյալ մեղադրանքները․ Կրոնական ատելության հրահրում, Սահմանադրական կարգի տապալում, Զանգվածային անկարգությունների ու Ահաբեկչության կազմակերպում, Իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն։

Սա նշանակում է, որ գործերը վերաբերում են ոչ թե պարզապես քաղաքական հայացքների արտահայտմանը, այլ՝ պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված ենթադրյալ գործողություններին։ Այս պարագայում, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, այնպես էլ՝ հոգևորականը՝ ցանկացած աստիճանի, պետք է ենթարկվի իրավական ընթացակարգին՝ առանց բացառության։ Իրավունքը ճանաչում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ, և սա վերաբերում է անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մի շարք այլ կառույցների՝ «անհապաղ ազատ արձակելու» հրապարակային կոչերը, երբ դատական գործընթացը դեռ ընթանում է, չի կարելի դիտարկել որպես պարզ կարծիք։ Դրանք պարունակում են դատարանի անկախության դեմ ուղղված ճնշման տարրեր և հակասում են Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքին։

Այսօրինակ միջամտությունները՝ առանց օրինական հիմքի կամ փաստացի գնահատման, իրավական պետության համար վտանգավոր նախադեպ են և պետք է ենթարկվեն իրավական պատասխանատվության։ Պետությունը պարտավոր է չլռել, այլ՝ գործել իրավաչափ ձևով։ Ապահովել իրավական ընթացակարգերի նկատմամբ հարգանքը՝ նման հայտարարությունները որպես դատարանի աշխատանքի վրա ազդելու փորձ որակելը, ոչ միայն օրինական, այլ նաև անհրաժեշտ քայլ է։ Երբ հնչող հայտարարությունները դուրս են գալիս փաստերի և իրավունքի տիրույթից ու դառնում են հուզական կամ քարոզչական գործիք, հասարակությունը կորցնում է վստահությունը թե՛ դատարանի, թե՛ եկեղեցու, և թե՛ պետական համակարգի նկատմամբ։ Մանիպուլյատիվ հռետորաբանությունը խաթարում է նաև Հայ Եկեղեցու ինստիտուցիոնալ՝ արդեն որոշ բարձրաստիճան հոգևորականների կողմից խաթարված հեղինակությունը՝ ի ցույց դնելով անհավասար չափանիշներ։

Ոչ ոք՝ անկախ հոգևոր, աշխարհիկ, ֆինանսական կարգավիճակից, չպետք է արտոնյալ լինի օրենքի առաջ։ Եթե Եկեղեցին ցանկանում է պահպանել իր բարոյական և հասարակական հեղինակությունը, նրա հայտարարությունները պետք է լինեն իրավաչափ, հավասարակշռված, չեզոք և պատասխանատու, այլ ոչ թե՝ կողմնակալ ու ճնշող։

Հիշեցում․ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ՝ մինչև նրա մեղավորությունը դատական կարգով ապացուցվի։

 

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

Marzernews-1

Թեգեր` Բագրատ սրբազան Միքայել Աջապահյան եկեղեցի Սահմանադրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Ո՞վ է ղեկավարելու իշխող կուսակցության նախընտրական շտաբը
10:35 / 26 հոկտեմբերի 2025
Ո՞ր ոլորտներն է համակարգելու Դավիթ Խուդաթյանի նոր խորհրդականը
22:22 / 24 հոկտեմբերի 2025
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
11:52 / 23 սեպտեմբերի 2025
Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է
17:58 / 11 օգոստոսի 2025
Թրամփի հետ հանդիպմանը կարող է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. armenpress.am
13:45 / 06 օգոստոսի 2025
Եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը կամ «քաղբանտարկյալի» հռետորաբանության վտանգները
10:40 / 05 օգոստոսի 2025
Ո՞վ է փոխարինելու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
18:03 / 17 հուլիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Հեռախոս՝

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am