Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացներին։
այիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։
«Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության եւ նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին առաքելության ներկայությունը օգնել է նվազեցնել լարվածությունը եւ բարելավել անվտանգությունը մարդկանց համար»,-նշեց նա։
0 Մեկնաբանություն