Հանրապետության հրապարակում, մայիսի 10-ին, ժամը 18.30 կմեկնարկի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հրավիրած հանրահավաքը։
Առավոտվանից՝ Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ սրբազանը կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ, կոչ անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը եւ թույլ չտալ հայրենիքի կորուստ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 9-ին կայացած հանրահավաքում Բագրատ սրբազանը հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, դասադուլ եւ գործադուլի կոչեր էր արել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ազգային ժողովի 2 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խորհրդարանում սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց։
0 Մեկնաբանություն