Ըստ Shamshyan.com-ի, մայիսի 4-ին, ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։
Այրվել է տան տանիքն ամբողջությամբ եւ 2 սենյակները։
Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 եւ 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով եւ ծխահարված վիճակում։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։
![](https://marzer.am/storage/news/May2024/SgeX7OXr91uqUGJsILA0.jpg)
![](https://marzer.am/storage/news/May2024/iRwaufv2lqpgoESz9UHJ.jpg)
![](https://marzer.am/storage/news/May2024/VIqmhGbOkvrLY6o8dmp1.jpg)
0 Մեկնաբանություն