Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 6 Апрель 2024

Календарь
Апрель 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Март
Май »

Անկանոն եւ ոչ նպատակային կրակի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ ՀՀ ՆԳՆ (լուսանկարներ)

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն եւ ոչ նպատակային կրակի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ եւ գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

  • 16:24 / 06 апреля 2024

Անկախ Հայաստան ունենալու երազանքի իրականացումն ասոցացվել է նաեւ երկրաբանի ազնիվ ու քրտնաջան աշխատանքի հետ․ Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

Ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է երկրաբանների մասնագիտական տոնը: Օրվա կապակցությամբ`  ներկայացնում ենք  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի  շնորհավորական ուղերձը։

«Հայ երկրաբանների մի քանի սերունդ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում: Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարեւոր մասնագիտական օրվա կապակցությամբ:

Անցյալում շատերիս երազած ուժեղ, զարգացած եւ անկախ Հայաստան ունենալու երազանքի իրականացումն ասոցացվել է օրնիբուն աշխատելու, այդ թվում նաեւ երկրաբանի ազնիվ ու քրտնաջան աշխատանքի հետ:

Հայ երկրաբանների մի քանի սերունդներ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում, հայտնաբերել են խոշոր հանքավայրեր, որոնք մինչեւ այսօր հազարավոր ընտանիքների ապահովում են արժանապատիվ աշխատանքով եւ երկրի տնտեսության համար կայուն հիմք են հանդիսանում:

Վստահ եմ, մեր երկրի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը միտված բազում ծրագրերի ամենաարագ ու արդյունավետ իրականացումները անմիջականորեն կապված են հանքարդյունաբերության եւ, հատկապես, «կանաչ տնտեսության» անցմամբ պայմանավորված կրիտիկական մետաղների աճող պահանջարկի հետ: Դրա համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է նվիրվածություն եւ համախմբած ամենօրյա աշխատանք, որի ներուժն ու պատրաստակամությունն այսօր մենք՝ բիզնեսի ներկայացուցիչներս տեսնում ենք ակադեմիական հանրության շրջանում։

Կրկին շնորհավորում եմ «Երկրաբանի օրվա» առթիվ եւ մաղթում եմ ծրագրերի իրականացում, նոր հաջողություններ, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք» ,- նշված է ուղերձում։

  • 12:26 / 06 апреля 2024

Մայիսին հայաստանյան գետերի մերձափնյա ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրեւների դեպքում գետերի մերձափնյա բնակավայրերի ու ցանքատարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ եւ ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքներ եւ ինտենսիվ անձրեւներ: Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում:

Հաշվի առնելով նախաձմեռային (սեպտեմբեր-նոյեմբեր), ձմեռային (դեկտեմբեր-մարտ) ամիսների փաստացի եւ վարարումների ժամանակաշրջանի (ապրիլ-հունիս) կանխատեսվող հիդրոօդերեւութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2024 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները եւ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 80-110% սահմաններում։

  • 11:51 / 06 апреля 2024

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները․ ԱԳՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում՝ կապված Ադրբեջանի կողմից  սահմանագոտու մի շարք  ուղղություններում կրակ բացելու հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

  • 11:24 / 06 апреля 2024

Ադրբեջանական ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, կրակ է բացվել

ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝  գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային եւ անկանոն:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաեւ ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

  • 11:03 / 06 апреля 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am