Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 16 Апрель 2024

Календарь
Апрель 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Март
Май »

Ի՞նչ է հայտնաբերվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքրոջ ներքնազգեստից

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։

Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության եւ անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ զննության են ենթարկել Է․ Ա․-ին։

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ եւ լիցքավորման լար։

Բուժքույրը խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։ Է․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից եւ ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքից։

  • 10:53 / 16 апреля 2024

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երեւան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված առերեւույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՔԿ-ից  հայտնում են, որ 2024թ․ ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացվել է  հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչեւ 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել եւ հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաեւ հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ։

Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը:

  • 10:38 / 16 апреля 2024

Ջրատարի խողովակի վթար՝ միջպետական ճանապարհին

Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար․ այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով եւ այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթեւեկությունը մինչեւ վթարի վերացումը։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթեւեկելիս լինել ուշադիր»,- հայտնում են դեպարտամենտից։

  • 10:31 / 16 апреля 2024

Ինչո՞ւ են Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը տեղափոխելու ուղղաթիռով․ «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, ինչպես հայտնի է, ապրիլին Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով։ Առաջին համերգը կլինի Կապանի Խուստուփ լեռան լանջերին՝ ապրիլի 21-ին, Փսկու Խութ կոչվող բլրի վրա, երկրորդը՝ ապրիլի 22-ին՝ Շվանիձորի մշակույթի տանը։ «Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,-  իր համերգի մասին հայտնել է  Համասյանը:

Մեզ պատմեցին, որ համերգի կազմակերպման աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթացել, մասնավորապես Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նեղացել է, որ կազմակերպիչներն առաջինը ոչ թե իրեն, այլ Սյունիքի մարզպետին են դիմել, այդ պատճառով էլ հրաժարվել է խմբին տրամադրել բարձր չափանիշներին համապատասխանող Կապանի մշակութային տան դաշնամուրը, որ տեղափոխեն Խուստուփի լանջին։

Պատմում են, որ Փարսյանը պատճառաբանել է, թե դաշնամուրը լարից կընկնի, կվնասվի եւ այլն, ինչի պատճառով էլ կազմակերպիչները պայմանավորվել են «Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սեւակ Ավանեսյանի հետ, որի ջանքերով մոտ մեկ տարի է՝ համայնքի արվեստի քոլեջն ունի աշխարհի լավագույն դաշնամուրներից մեկը, որ այն տրամադրեն Համասյանին։ Սակայն այդ դաշնամուրը չափերով մի քանի անգամ մեծ է, եւ տեղափոխությունը պետք է իրականացվի ուղղաթիռով՝ ի տարբերություն Կապանի մշակութային տան ավելի կոմպակտ դաշնամուրի։ Պատմում են, որ Փարսյանը չի աջակցել նաեւ բեմահարթակի տրամադրման հարցում։

  • 10:24 / 16 апреля 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am